Հայց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայց խախտված, վիճելի իրավունքը կամ օրենքով ապահովվող շահը պաշտպանելու համար դատարանին, իրավարարության կամ միջնորդ դատարանին ներկայացված դիմում։ Քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան և իրավունքի որոշ այլ ճյուղերում հայցը նյութական պահանջ է՝ ուղղված պարտավորության մյուս կողմին (օրինակ, քաղաքացիական իրավունքում սեփականատիրոջ հայցը՝ ընդդեմ գույքն ապօրինի տիրապետողի), քաղաքացիական դատավարությունում՝ խախտված կամ վիճարկվող իրավունքի պահանջ։

Հայցի ընդունումն ու քննարկումը դատարանում կատարվում է օրենքով նախատեսված կարգով։ Հայցվորն իրավասու է փոխել հայցի հիմքը կամ առարկան, հայցապահանջի չափը, հրաժարվել հայցից և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 214