Հայկական աստղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյուրականի աստղադիտարանը

Հայկական աստղագիտություն, ըստ պատմական ու հնագիտական տվյալների՝ մ. թ. ա I հազարամյակի կեսերից Հայկական լեռնաշխարհում օգտվել են լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից։ Դեռ վաղ միջնադարում հայերեն են թարգմանվել հույն գիտնականների աստղագիտական բնույթի աշխատություններ, իսկ մոլորակների հայկական անվանումները (Փայլածու, Լուսաստղ կամ Լուսաբեր, Հրատ, Լուսնթագ, Երևակ) գրեթե ճշգրտորեն համընկնում են դրանց հին հունական (մինչև մ. թ. ա. VI-IV դարերում գործածված) իմաստային անվանումներին։

Հայ Հնադարյան Աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագիտությունը՝ որպես գիտություն, Հայաստանում ձևավորվել է VII դարերում՝ Անանիա Շիրակացու տիեզերագիտական ու տոմարագիտական աշխատություններով։

Հատկապես ուշագրավ են Կենդանակերպի լույսի, երկնային մարմինների շրջապտույտի և աստղերի առկայծումների վերաբերյալ Խորեն Սինանյանի աշխատանքները։ 1894 թ.-ին նա հայտնաբերել է Յուպիտերի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի աստղադիտարանի հանձնաժողովն այդ փաստը չի հաստատել և չի գրանցել նրա անունով։