Հայերը Ռուսաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Վարդան եկեղեցին Կիսլովոդսկում

Ռուսաստանի հայկական գաղութների զարգացումը և նրանց կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում վերաբերում է XVIII և հետագա դարերին։ Սակայն հայ և ռուս ժողովուրդների պատմական առնչությունները սկիզբ են առնում Կիևյան Ռուսիայի կազմավորման ժամանակաշրջանից և սերտորեն կապված են ռուս–բյուգանդական փոխհարաբերություններին։ Բյուզանդիայում հայկական տարրը կարևոր դեր է խաղացել, հրքանով որ հայկական հսկայական տամտնում էին նրա կազմի մեջ, իսկ կայսրության տարածքի բաժանման բանակաթեմային համակարգը նպաստում էր, որպեսզի հայ ֆեոդալական դասը որոշսկի ձայն ունենար քաղ․ կյանքում։ Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումից հետո պատկառելի թվով հայեր բնակություն են հաստատել Կիևում։ Ամրապնդվել են նաև առևտրային կապերը։

Ռուսական կենտրոնացված պետության ստեղծումը լայն հեռանկարներ բացելով Ռուսաստանի ընդհանուր զարգացման համար, նպաստեց և հայ վաճառականների կապերի սերտացմանը Մոսկովյան պետության հետ։ Արևելյան առևտրի զարգացմամբ շահագրգռված ռուսական կառավարությունն էլ իր հերթին է հետաքրքրվում հայ վաճառականներով։ 1667-ին կնքվել է պայմանագիր Նոր Ջուղայի հայ վաճառականական ընկերության հետ։ Միաժամանակ բազմաթիվ հայ վարպետ–արհեստավորներ են հրավիրվել Ռուսաստան՝ արքունական մանուֆակտուրաներ կազմակերպելու նպատակով։

XVII դ․ վերջի –XVIII դ․ սկզբի ամենաակնառու իրադարձությունը հայ–ռուսական քաղաքական կապերի ստեղծումն էր, որը նշանակում էր հայ ազգային–ազատագր․ շարժման մեջ ռուս, կողմնորոշման հաղթանակ։

Պետրոս I–ի օրոք արևելյան քաղաքականությունը դառնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը, որի իրականացման կարևոր գործոններից հայերն էին և Ռուսաստանի հայկական գաղթավայրերը։ Շնորհված արտոնություններն ու առանձնաշնորհումները նպաստել են հայկական գաղութների զարգացմանը կապիտալիստական ուղիով, որը նպաստել է հայկական գաղութների ստվարացմանը։ Մյուս կողմից, գրեթե ամբողջ XVIII դ․ ընթացքում Պարսկաստանում տիրած խառնաշփոթությունը և քաղ․ անկայուն վիճակը ազդակ են դարձել, որ հայ վաճառականական կապիտալի ներկայացուցիչները ապաստան փնտրեն Ռուսաստանում։

Ռուսաստանի հայկ․ գաղութներում հրամանատարական բարձունքների իր ձեռքը վերցրած հայ բուրժուազիան, որը նկատելի դեր էր խաղում երկրի տնտ․ կյանքում, ձեռք է բերում ազդեցիկ քաաքական․ կշիռ, նրա ազդեցիկ ներկայացուցիչները դառնում են ազգային–ազատագրական շարժման ղեկավարներ։ Մեծանում է հատկապես Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղթավայրերի դերը։ Այստեղ են մշակվում կամ նրանց ներկայացուցիչների ձեռքով կառավարությանը մատուցվում Հայաստանի ազատագրության և հայկ․ պետականության վերականգնման նախագծերը։

Հայկ․ գաղութների մշակութային կյանքի կարևոր դրսևորումներից էր լուսավորական շարժումը, որի առաջին արտահայտությունը տպագրական գործի ծավալումն էր։ Ինչպես հայրենի, այնպես էլ թարգմանական գրականության հրատարակումը նպատակ ուներ սատարել ազգ․ ինքնագիտակցության զարթոնքին և ամրապնդմանը։ Հիմնադրվում են դպրոցներ Աստրախանում (Աղաբաբյան դպրոցը), Մոսկվայում՝ Լազարյան ճեմարանը, որը մեծ դեր խաղաց հայ մշակույթի, կրթական գործի և գիտական մտքի զարգացման գործում։

XIX դ․, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, հատկապես, հայկական գաղութների ազգ․ կյանքում գլխավորը դարձավ մշակութային գործունեությունը։ Բայց, միաժամանակ, նրանք ներքաշվում են երկրում ծավալված սոցիալ–դասակարգային պայքարի ոլորտը։ Ձևավորվում են հասարակական–քաղաքական տարբեր հոսանքներ։ Ռուսաստանի հայկական գաղթավայրերի կյանքը սերտորեն միահյուսվում է ոչ միայն Արևելյան Հայաստանի և Անդրկովկասի հայ իրականությանը, այլև Ռուսաստանի հասարակական–քաղաքական կյանքին։ Ռուսական երեք հեղափոխություններում իրենց գործուն մասնակցությունն ունեցան հայկ․ գաղթավայրերից ելած շատ սոցիալ–դեմոկրատներ, բոլշևիկներ, որոնցից շատերը գտնվեցին աշխարհում առաջին սոցիալիստական պետության ստեղծողների շարքում։

1962 թ. Ռուսաստանի տարածքում բնակվում է շուրջ 400 000 հայ, որոնց մասին տես Մոսկվա, Լենինգրադ, Ադըղեա, Դաղստան, Կրասնոդարի երկրամաս, Աստախան, Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար հոդվածների համապատասխան մասերում։

Արմեն Մերուժանի Սարգսյանը Հայրենական հաջողակ գործարար և բարերար է։ Նա սկսեց իր գործունեությունը վիճակախաղի արդյունաբերության մեջ, որը նա փոխակերպեց տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Ընդլայնելով և դիվերսիֆիկացնելով բիզնեսը ՝ հիմնել Է S8 Capital հոլդինգը[1][2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://astera.ru/news/sarkisyan-armen-meruzhanovich-peredovye-tehnologii-dlya-liftovoj-industrii/
  2. https://versia.ru/armen-sarkisyan-i-ego-gruppa-kompanij-sozdali-centr-nauchnyx-razrabotok-dlya-liftovoj-industrii
  3. https://to-name.ru/biography/armen-sarkisjan.htm
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 49