Հակոբ Օշական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Օշական
արմտ. հայ.՝ Յակոբ Օշական
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Յակոբ Քիւֆէճեան
Ծնվել էդեկտեմբերի 9, 1883(1883-12-09)[1]
ԾննդավայրԲուրսա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 17, 1948(1948-02-17)[1] (64 տարեկան)
Վախճանի վայրՀալեպ, Սիրիա
Գրական անունՀակոբ Օշական
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, լրագրող և դրամատուրգ
Լեզուարևմտահայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱշխատավայրԿեդրոնական վարժարան և Մեհյան
ԶավակներՎահե Օշական
Հակոբ Օշական Վիքիդարանում
 Hagop Oshagan Վիքիպահեստում

Հակոբ Օշական (արևմտ. հայ.՝ Յակոբ Քիւֆէճեան, դեկտեմբերի 9, 1883(1883-12-09)[1], Բուրսա, Օսմանյան կայսրություն - փետրվարի 17, 1948(1948-02-17)[1], Հալեպ, Սիրիա), արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Օշականը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում։ 1899 թ. ավարտել է Բուրսայի Գևորգյան ազգային վարժարանը, 1899-1900 թթ. սովորել է Արմաշի դպրեվանքում։ 1914 թ. եղել է «Մեհյան», 1922 թ.՝ «Բարձրավանք» հանդեսների համախմբագիրը։ 1942 թ. կազմել է «Հայ գրականութիւն» դասագիրքը։ Հեղինակել է «Խոնարհները» (1920), «Երբ պատանի են» (1925) պատմվածքների ժողովածուները, հեքիաթներ, արձակ բանաստեղծություններ՝ «Խորհուրդներու մեհեանը» (1922), «Մնացորդաց» (1-ին մաս, 1932—34 թթ.), «Սահակ Պարգեւեան» (1985), «Սիւլէյման էֆէնտի» (1985) վեպերը, «Երբ մեռնիլ գիտենք» (1944), «Օրն օրերուն» (1946), «Երեք թատերախաղեր» (1990) պիեսների ժողովածուները և այլն։ Գրողի վիպագրության հիմնական թեման սփյուռքն է, հայոց անցյալն ու ներկան։ Հատկանշելի է «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» (հ. 1-10, 1945—1982 թթ.) աշխատությունը։ Հեղինակել է նաև «Անգղին կտուցին տակ» (1932), «Սփիւռքը եւ իրաւ բանաստեղծութիւնը» (1945), «Վկայութիւն մը» (1946), «Արեւելահայ բանասիրութիւնը եւ էջմիածին» (1948), «Երբ հիները կը կարդանք» (1983) ուսումնասիրությունները, ինչպես նաև Եղիշեին, Ղազար Փարպեցուն, Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտական-բանասիրական բնույթի գործերը։

Հակոբ Օշականը 1921 թ. Կ․ Պոլսում «Խոնարհները» խորագրի տակ հավաքում ու հրատարակում է հինգ պատմվածք՝ գրված 1902—1921 թթ.։ Այս հիմքի վրա աշակերտները հետագայում հրատարակում են առավել ընդարձակ մի ժողովածու, որտեղ նույն խորագրի տակ հավաքվում են 1902—1924 թթ. գրված պատմվածքները և Շահպազը վիպակը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն լույս տեսած գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոնարհները, Ա. հատ. Տօգսանը, Տօպիճը, Պաղտօն, Կ. Պոլիս, 1920, 124 էջ։
  • Խորհուրդներու մեհեանը, Կ. Պոլիս, 1922, 128 էջ։
  • Երբ պատանի են, Կ. Պոլիս, 1926, 124 էջ։
  • Մնացորդաց, հատ. 1, Գահիրէ, 1932, 560 էջ։
  • Մնացորդաց, հատ. 2, Գահիրէ, 1932, 540 էջ։
  • Մնացորդաց, հատ. 3, Գահիրէ, 1934, 656 էջ։
  • Ստեփանոս Սիւնեցի, Փարիզ, 1938, 128 էջ։
  • Հայ գրականութիւն, Երուսաղէմ, 1942, 672 էջ։
  • Երբ մեռնիլ գիտենք։ Վարդանանք (Խորհուրդ հայ միջնադարէն), Երուսաղէմ, 1944, 76 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 1, Երուսաղեմ, 1945, 368 էջ։
  • Սփիւռքը եւ իրաւ բանաստեղծութիւնը (Վահան Թէքէեանի առթիւ), Երուսաղէմ, 1945, 112 էջ։
  • Վկայութիւն մը, Հալէպ, 1946, 128 էջ։
  • Քաղհանք, Երուսաղէմ, 1946, 128 էջ։
  • Օրն օրերուն։ Խորհուրդ (մեր ժամանակներէն), Երուսաղէմ, 1946, 81 էջ։
  • Արեւելահայ բանասիրութիւնը եւ Էջմիածին, Անթիլիաս, 1948, 216 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 5, Երուսաղեմ, 1952, 488 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 2, Երուսաղեմ, 1953, 448 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 3, Երուսաղեմ, 1954, 184 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 4, Երուսաղեմ, 1956, 524 էջ։
  • Հայ գրականութիւն, Երուսաղէմ, 1956, 684 էջ։
  • Հայ գրականութիւն, Երուսաղէմ, 1957, 692 էջ։
  • Խոնարհները, Պէյրութ, 1958, 368 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 6, Պէյրութ, 1968, 356 էջ։
  • Երկեր. Ծակ-Պտուկը, Հաճի Մուրատ, Հաճի Ապտուլլահ, Անթիլիաս, 1973, 536 էջ։
  • Երկեր. Պատմվածքներ, Երևան, 1979, 488 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 7, Անթիլիաս, 1979, 440 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 8, Անթիլիաս, 1980, 504 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 9, Անթիլիաս, 1980, 536 էջ։
  • Համապատկեր արեւմտահայ գրականութեան, հատ. 10, Անթիլիաս, 1982, 648 էջ։
  • Երբ հիները կը կարդանք, Պէյրութ, 1983, 128 էջ։
  • Կայսերական յաղթերգութիւն, Պէյրութ, 1983, 212 էջ։
  • Մայրիներու շուքին տակ, Պէյրութ, 1983, 152 էջ։
  • Մինչեւ ո՞ւր, Պէյրութ, 1983, 96 էջ։
  • Նամականի, հատ. Ա., Պէյրութ, 1983, 128 էջ։
  • Քնարախաղեր, Պէյրութ, 1983, 112 էջ։
  • Հրաշքը, Անթիլիաս, 1984, 72 էջ։
  • Երկնքի ճամբով, Պէյրութ, 1985, 136 էջ։
  • Սահակ Պարգեւեան, Պէյրութ, 1985, 468 էջ։
  • Սիւլէյման էֆէնտի, Պէյրութ, 1985, 240 էջ։
  • Վահան Թէքէեան, Պէյրութ, 1985, 168 էջ։
  • Երբ պատանի են։ Մարօ, Պէյրութ, 1986, 152 էջ։
  • Մեր մատենագիրները (վերլուծումներ), Անթիլիաս, 1987, 120 էջ։
  • Մնացորդաց, հատ. Ա, Անթիլիաս, 1988, 552 էջ։
  • Մնացորդաց, հատ. Բ, Անթիլիաս, 1988, 536 էջ։
  • Մնացորդաց, հատ. Գ, Անթիլիաս, 1988, 624 էջ։
  • Երեք թատերախաղեր (Նոր պսակը։ Կնքահայրը։ Աքլորամարտը), Սան Ֆրանսիսքօ, 1990, 676 էջ։
  • Կեանքին պէս (հեքիաթ մը մեր ժամանակներէն), Լոս Անճելըս, 1995, 284 էջ։
  • Ծակ-Պտուկը, Անթիլիաս, 1996, 328 էջ։
  • Հարիւր մէկ տարուան։ Հաճի Մուրատ։ Հաճի Ապտուլլահ։ Սիւլէյման էֆէնտի, Անթիլիաս, 1996, 472 էջ։
  • Գրականութեան համար, Երևան, 1997, 96 էջ։
  • Աստուած կ՚իջնէ։ Երբ մեռնիլ գիտենք (թատերական երկեր), Պէյրութ, 1998, 96 էջ։
  • Երկեր. Խոնարհները, Խորհուրդներու մեհեանը, Երբ պատանի են, Անթիլիաս, 1998, 616 էջ։
  • Մոռցուած բաներ (արձակ էջեր), Պէյրութ, 1998, 136 էջ։
  • Սերմնացան (արձակ երկեր), Պէյրութ, 1998, 160 էջ։
  • Արեւելահայ դէմքեր, Պէյրութ, 1999, 336 էջ։
  • Զուգակշիռ արեւելահայ եւ արեւմտահայ գրականութեանց, Պէյրութ, 1999, 248 էջ։
  • Հարիւր մէկ տարուան։ Հաճի Ապտուլլահ, Երեւան, 2000, 298 էջ։
  • Անգղին կտուցին տակ (տեսական գրութիւններ), Պէյրութ, 2008, 352 էջ։
  • Մաթիկ Մելիքխանեան (վէպ), Պէյրութ, 2010, 280 էջ։
  • Գիրքերու քովն ի վեր, Պէյրութ, 2011, 256 էջ։
  • Օսկի օրրանը եւ գրական այլ էջեր, Պէյրութ, 2011, 240 էջ։
  • Քննադատական (յոդուածներու ժողովածու), Պէյրութ, 2013, 212 էջ։

Գրականություն Հ. Օշականի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիմ Աղաբեկյան, Հակոբ Օշական. (ստեղծագործական աշխարհի արահետներում), Երևան, 2006։
  • Գասպարյան Դ., Հայ գրականություն, գիրք 1, Ե., 2000։
  • Օշական, Յ., Համապատկեր…, հ. 10, Անթիլիաս-Լիբանան, 1982։
  • Տասնապետեան Շ., Յակոբ Օշական, Պէյրութ, 1994։
  • Օշական Վ., Ինքնութիւն, Անթիլիաս, 1996։
  • Պըլտեան Գ., Մարտ, Անթիլիաս, 1997։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Օշական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Օշական» հոդվածին։