Հալյուցիոգեն ցլամարտիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալյուցիոգեն ցլամարտիկը
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1970[1]
բարձրություն398 սանտիմետր
լայնություն299 սանտիմետր
ուղղությունսյուրռեալիզմ
նյություղաներկ և կտավ
գտնվում էՍալվադոր Դալիի թանգարան
հավաքածուՍալվադոր Դալիի թանգարան
Ծանոթագրություններ

«Հալյուցիոգեն ցլամարտիկը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի աշխատանքն է, ստեղծվել է 1968-1970 թվականներին։ Գտնվում է Ֆլորիդա նահանգի Սենտ-Պետերբուրգում՝ Սալվադոր Դալիի թանգարանում։

Տեղեկություններ նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նկարիչի, այս կտավն իրեն ամբողջությամբ արտացոլում է ընդամենը մեկ նկարում, քանի որ այս կտավում ներկայացված է Դալիի կերպարների ողջ անթոլոգիան։ Աջ ներքևի անկյունում պատկերված է հենց ինքը Դալին վեց տարեկան հասակում, դեպի իրեն են թռչում ճանճերը, վերևից կարծես նկարի վրա իշխում է Գալա Դալիի գլուխը։ Միլոսյան Վեներայի բազամթիվ կերպարները աստիճանաբար պտտվում են, փոխելով սեռը։ Հենց ցլամարտիկի դեմքը կարելի է տեսնել աջից երկրորդ Միլոսյան Վեներայի կերպարով։ Նրա կուրծքը ձևավորում է ցլամարտիկի քիթը, իսկ գլուխը՝ աչքերը։ Վեներայի որովայնի ստվերը ստեղծում է նրա բերանի պատկերը։ Ավելի ներքև դեղին ստվերը պատկերում է նրա փողկապը, իսկ Վեներայի հանդերձանքը՝ վերնաշապիկը։ Ավելի ձախ լեռների ֆոնին, որտեղ պահված է սպանված ցլի գլուխը, կարելի է տեսնել ցլամարտիկի բաճկոնը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.salvador-dali.org/en/artwork/catalogue-raisonne-paintings/obra/822/the-hallucinogenic-toreador
  2. «The Hallucinogenic Toreador». Salvador Dalí Museum. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]