Հալեպի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալեպի մարզ
արաբ․՝ محافظة حلب‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
Կարգավիճակմարզ
Մտնում էՍիրիա
Ներառում է10 գավառ
ՎարչկենտրոնՀալեպ
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2011)
4 868 000 (1 տեղ)
Խտություն263,16
Ազգային կազմարաբներ, քրդեր, հայեր[1], թուրքմեններ, չերքեզներ
Կրոնական կազմՍուննի իսլամ
Քրիստոնեություն
Տարածք18 498  (5 տեղ)
Ժամային գոտի+2
ISO 3166-2 կոդSY-HL
Ծանոթագրություններ: Մինչև Սիրիական ճգնաժամը Հալեպ քաղաքում բնակվում էր ավելի քան 50 000 հայ
Հալեպի մարզի կայք

Հալեպի մարզ (արաբ․՝ محافظة حلب‎‎), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Ունի 18 498 կմ² տարածք և 4 868 000 բնակչություն (2011 թվականի տվյալներով)[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզը գտնվում է Հալեպի բարձրավանդակի վրա, իսկ հյուսիսային և արևելյան սահմանները համընկնում են բարձրավանդակի սահմաններին։ Հարավ-արևելքից սահմանակցում է Սիրիական անապատին, հարավում՝ Համայի, իսկ հարավ-արևմուտքում՝ Իդլիբ հարթավայրերին։ Արևելքից սահմանակից է Ալ-Ռակկայի, հարավից Համայի, արևմուտքից Իդլիբի մարզերին, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Թուրքիայի Հանրապետությանը։ Մարզի տարածքով հյուսիսից արևելք հոսում է Եփրատ գետը, որի վրա կառուցված է ալ-Ասադ ջրամբարը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի կլիման կիսաանապատային է։ Մարզը Միջերկրական ծովի հատվածում գրեթե ամբողջ երկարությամբ պատված է ժայռերով, ինչը խանգարում է միջերկրծովյան խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը մարզի տարածք։ Մարզի միջին ջերմաստիճանը 18-20 ºС է, տարեկան միջին տեղումների քանակը տատանվում է 450 մմ-ից (արևմուտքում) մինչև 150 մմ-ի (հարավ-արևելքում) սահմաններում։ Ավանդաբար մարզի հյուսիսային շրջանները հանդիսանում են Սիրիայի ամենաբերրին և ամենամարդաշատը։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի հիմնական խոսակցական լեզուն արաբերենն ու քրդերենն է։ Սիրիյաում ապրող արաբ բանախոսները հիմնականում օգտագործում են Հյուսիսային Սիրիայի արաբական բարբառը, որը համարվում է անցումային բարբառը Լևանտի և Ջազիրայի բարբառների միջև։ Բեդվինական բարաբռն մեծ ազդեցություն է ունեցել տեղի լեզվի և մշակույթի մեջ։

Բեդվիների ազդեցությունը անշեղորեն շատ մեծ է երկրի արևմուտքից մինչև արևելք, այն հասնում իր գագաթնակետին երկրի արևելյան մասերում, հիմանականուն՝ Ալ-Ռակկայի բնակչության մոտ։ Իսկ քուրդ բանախոսներն օգտագործել են արևմտյան քուրմանջի քրդերենի տարբեր բարբառնեը։ բնակչություն խոսում է նաև այլ լեզուներով, ինչպիսիք են օրինակ՝ թուրքմեններենը, ասորերենը, հայերենը և չերքեեզերնը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն
անվանում
Արաբերեն
անվանում
Վարչական
կենտրոն
Բնակչություն
(2004)
Տարածք կմ² Ներքին
բաժանում
Քարտեզ
Ազազի գավառ منطقة أعزاز Ազազ 251 769 1259,96 6 շրջան
Այն ալ-Արաբի գավառ منطقة عين العرب Այն ալ-Արաբ 192 513 3068,04 4 շրջան
Ալ-Աթարիբի գավառ منطقة الأتارب Ալ-Աթարիբ 76 962 3068,04 3 շրջան
Աֆրինի գավառ منطقة عفرين Աֆրին 172 095 1840,85 7 շրջան
Ալ-Բաբի գավառ منطقة الباب Ալ-Բաբ 201 589 1480,95 4 շրջան
Դեյր Հաֆիրի գավառ منطقة دير حافر Դեյր Հաֆիր 91 124 534,44 3 շրջան
Մանբիջի գավառ منطقة منبج Մանբիջ 408 143 5183,99 5 շրջան
Ջարաբուլուսի գավառ منطقة جرابلس Ջարաբուլուս 58 889 607,48 2 շրջան
Ալ-Սաֆիրայի գավառ منطقة السفيرة Ալ-Սաֆիրա 178 293 2,850.56 5 շրջան
Սիմեոն լեռան գավառ منطقة جبل سمعان Հալեպ 2 412 072 2757.27 7 շրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «City Population: Syria». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.