Կուրոսիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիս-ատլանտյան
Հյուսիս-ատլանտյան
Հյուսիս-ատլանտյան
հնդկական
օվկիանոսի
Հյուսիս-
Խաղաղօվկիանոսյան
Հարավային
խաղաղօվկիանոսյան
Հարավ-ատլանտյան
       
Հինգ հիմնական օվկիանոսային հոսանքների քարտեզ

Կուրոսիո (ճապոներեն՝ 黒潮, կուրո-սև, սիո-հոսանք), Կուրո-Սիվո, ճապոնական հոսանք (日本海流), օվկիանոսային տաք հոսանք Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, Ճապոնիայի հարավային և արևելյան ափերի մոտ։ Առաջանում է Արևելա-Չինական ծովի հյուսիսային մասի և նրան հարող օվկիանոսի մակարդակների տարբերության հետևանքով։ Որոշ գիտնականների կարծիքով Հյուսիսային պասսատային հոսանքի շարունակությունն է։ Ռյուկյու կղզիների մոտ բաժանվում է 2 ճյուղի՝ արևմտյանը մտնում է Արևելա-Չինական ծով, Յուսիմայի նեղուցով անցնում Ճապոնական ծով, արևելյան ճյուղը ճապոնական կղզիների արևելյան ափերով անցնում է հյուսիսարևելյան և հյուսիս ային լայնության 40°-ի տակ հանդիպում Կուրիլյան սառը հոսանքին, որտեղից արևելյանը կոչվում է Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան հոսանք։ Սիոնոմիսակի հրվանդանից հարավային Կուրոսիոյի լայնությունը մոտ 170 Կմ է, հոսանքի շերտի հաստությունը՝ մինչև 700 մ, հզորությունը՝ 37, 9 միլիոն մ3/վրկ, արագությունը՝ 6 Կմ/ժ։ Հյուսիսային լայնության 35°-ից Կուրոսիոյի հաստությունը նվազում է մինչև 200 մ, արագությունը՝ 1-2 Կմ/ժ։ Ջրի ջերմաստիճանը օգոստոսին 28 °C-ից (հարավում) 25 °C (հյուսիսում) է, փետրվարին՝ 18 °C-ից 12 °C։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 31