Կուռ Թարխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կուռ Թարխանյան
1896-1944
ԾննդավայրՇուշի
Մահվան վայրԲուխարեստ
ՊարգևներՍուրբ Վարդան զորավար շքանշան

Կուռ Թարխանյան, (1896, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1944, Բուխարեստ, Ռումինիա), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժերի սպա[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Զինվորական վարժարանը։ Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես ռուսական բանակի սպա կռվել է գերմանական ճակատում, վիրավորվել է, ապա իր խնդրանքով փոխադրվել Կովկասյան ճակատ, մասնակցել (1917-1918 թվականներին) Բաղեշի, Խնուսի և Ալաշկերտի ճակատամարտերին։ Հայաստանի Հանրապետության շրջանում եղել է Դրոյի օգնականներից, մասնակցել է Սուրմալուի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին, այնուհետև հայ-վրացական պատերազմի (1918) ժամանակ կրկին վիրավորվել։ Դրոյի հրամանով 1918 թվականին զբաղեցնրել է Դսեղ-Քոլագերան-Ղաչաղան գիծը[2]։ Այնուհետև մասնակցել է Զանգեզուրում բոլշևիկների դեմ պայքարին։ 1920 թվականին պարգևատրվել է Սուրբ Վարդան զորավար շքանշանով։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ժամանակ եղել է Կոտայքի շրջանի ուժերի հրամանատարը։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտել են Երևան։ Հայրենիքի փրկության կոմիտեի իշխանության օրոք նշանակվել է հայկական բանակի ընդհանուր պետ։ Ապստամբության պարտությունից հետո անցել է Եվրոպա, հաստատվել Բուխարեստում։

Մահացել է 1944 թվականին 48 տարեկան հասակում ծանր հիվանդությունից Բուխարեստում, Ռումինիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 69։
  2. «Հայ-Վրացական հարաբերությունները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Սարգսյան (2005). Արցախ-Ղարաբաղի հանրագիտարան. Սանկտ Պետերբուրգ: Պետրոպոլիս. էջ էջ 312.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։