Կոտորակ (մաթեմատիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտորակ, առանձնացված է 1/4 մասը

Կոտորակը թիվ է, որով ներկայացվում է ոչ ամբողջ թիվը։ Կոտորակներն արտահայտում են որևէ թվի մեկ կամ մի քանի մասը և դասվում են ռացիոնալ թվերի շարքին։ Գրելաձևում օգտագործվում է կոտորակի տեսքով (բաժանման գծով) և տասնորդական ձևերը։

Կոտորակների գործածությունը հնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորակների գործածությունը մաթեմատիկական հաշվարկներում կիրառվել է երեք հազարամյակ առաջ։ Կոտորակներով առաջին գործողությունները վերագրվում են հին հույներին և եգիպտացիներին։ Դեռևս այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ ամբողջ թվերն ամբողջությամբ չեն արտահայտում մաթեմատիկական գործողությունները և անհրաժեշտություն կա գտնել թվերի մասը, որոնք էլ արտահայտվում էին կոտորակի կամ տասնորդական թվի տեսքով։

Թվի մասը կոտորակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ անհրաժեշտ է լինում մեկ խնձորը բաժանել 4 մասի։ Բաժանումից հետո խնձորի ամեն կտոր կազմում է ամբողջական խնձորի մեկ քառորդ մասը և գրվում տեսքով։ Նման գրելաձևով թիվն անվանում են սովորական կոտորակ։ Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ, իսկ գծից ներքև գրվածը՝ հայտարար։

Կոտորակի գիծն արտահայտում է հարաբերություն (բաժանում)։

Գործողություններ կոտորակների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորակները ևս թվեր և դրանք կարելի է գումարել, հանել, բաժանել և բազմապատկել միմյանց։

Կոտորակների կրճատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե կոտորակի համարիչն ու հայտարարն ունեն ընդհանուր բաժանարար, կոտորակը առավել պարզ ներկայացնելու համար անհրաժեշտ է գտնել համարիչի և հայտարարի ամենամեծ ընդհանուր բաժանարարը, ապա կոտորակի համարիչն ու հայտարարը բաժանել ամենամեծ ընդհանուր բաժանարարին։

Օրինակ՝ կոտորակի համարիչի և հայտարարի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 11-ն է, հետևաբար 22-ն ու 33-ը կարելի է բաժանել 11-ի և համապատասխանաբար նոր կոտորակի համարիչի և հայտարարի տեղում գրել ստացված արդյունքը։

Կոտորակների գումարում և հանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե կոտորակների հայտարարները միևնույն թիվն են, ապա գումարման և հանման ժամանակ համարիչները համապատասխանաբար գումարում կամ հանում ենք, ստացված արդյունքը գրում համարիչի տեղում, իսկ հայտարարը թողնում նույնը։

Օրինակ՝ +,

-

Այն դեպքում, երբ կոտորակների հայտարարները տարբեր թվեր են, անհրաժեշտ է դրանք բերել ընդհանուր հայտարարի։

Կոտորակների ընդհանուր հայտարարի բերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հայտարարներով կոտորակների գումարման և հանման համար անհրաժեշտ է՝

  • գտնել այդ կոտորակների հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ Երկու թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար անհրաժեշտ է այդ թվերը ներկայացնել պարզ արտադրիչների տեսքով, ապա գտնել այդ երկու թվերի բոլոր պարզ արտադրիչների արտադրյալը՝ դրանում չներառելով այն արտադրիչները, որոնք արդեն առկա են մյուս թվի պարզ արտադրիչների շարքում։ Օրինակ՝ 12 և 15 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար դիտարկենք 12-ի և 15-ի պարզ արտադրիչները։ 12223, 1535 12-ի և 15 -ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը կլինի՝ 223560
  • Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը բաժանել այդ կոտորակների հայտարարներին, որի արդյունքում յուրաքանչյուր կոտորակի համար կստանանք լրացուցիչ արտադրիչը:
  • Լրացուցիչ արտադրիչի արժեքով բազմապատկում ենք և՛ համարիչը, և՛ հայտարարը, որից հետո հայտարարներում պետք է ստացվի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, այսինքն՝ այդ երկու կոտորակները այս գործողություններից հետո կունենան միևնույն հայտարարը, որից հետո կարող ենք կատարել հանում կամ գումարում։ Օրինակ՝ + գտնելու համար կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի։ 12-ի և 15-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ինչպես վերը ներկայացվեց 60-ն է, հետևաբար 60-ը բաժանենք նախ 12, ապա 15 և գտնենք ամեն կոտորակի լրացուցիչ արտադրիչը։ 60125, 60154: Առաջին կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկում ենք 5-ով, իսկ երկրորդ կոտորակի համարիչն ու հայտարարը՝ 4-ով, որից հետո կատարում ենք համարիչների գումարում։

++

Կոտորակների բազմապատկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու կոտորակերի բազմապատկում նշանակում է առաջին կոտորակի համարիչն ու հայտարարը համապատասխանաբար բազմապատկել մյուս կոտորակի համարիչով և հայտարարով։

Օրինակ՝

Արդյունքում կարող են համարիչն ու հայտարարը ունենալ ընդհանուր բաժանարար։ Անհրաժեշտ է արդեն ստացված կոտորակի և համարչը և հայտարարը բաժանել այդ ընդհանուր բաժանարարին և այս դեպքում կստանանք՝

Կոտորակների բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու կոտորակների բաժանման դեպքում առաջին կոտորակի համարչը բազմապատկում ենք և արդյունքը գրում ստացվող կոտորակի համարիչում իսկ հայտարարը բազմապատկում երկրորդ կոտորակի համարիչին և գրում ստացվող կոտորակի հայտարարում։ Այլ կերպ կարելի ներկայացնել այսպես. առաջին կոտորակը գրում ենք նույնությաբ, բաժանումը փոխարինում բազմապատկմամբ, իսկ երկրորդ կոտորակի համարիչի և հայտարարի թվերի դիրքը փոխում։

Օրինակ՝

Ընդ որում կոտորակը կարելի է կրճատել, քանի որ համարիչի և հայտարարի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 2-ն է, ապա կարելի է գրել.

Ստացվեց՝

Կոտորակների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորակները կախված համարիչի հայտարարի նկատմամբ մեծ կամ փոքր լինելուց տարբերակվում են անկանոն և կանոնավոր կոտորակների։

Կանոնավոր կոտորակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր կոտորակ են անվանում այն կոտորակները, որոնց համարիչը փոքր է հայտարարից։

Օրինակ՝ , և այլն։

Անկանոն կոտորակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկանոն են կոչվում այն կոտորակները, որոնց համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան։

Օրինակ՝ , , , և այլն։

Անկանոն կոտորակները հաճախ ներկայացնում են խառը թվի տեսքով։

Խառը թվի ներկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը թիվ անվանում են կոտորակային և ամբողջ թվերից կազմված թիվը։

Անկանոն կոտորակը հաճախ ներկայացվում է խառը թվի տեսքով, օրինակ թիվը խառը թվի տեսքով կներկայացվի 4, որտեղ 4-ը ամբողջ մասն է, իսկ -ը՝ կոտորակային։ Խառը թվի կոտորակային մասի համարիչում գրվում է անկանոն կոտորակի համարիչի և հայտարարի հարաբերությամբ ստացված մնացորդը, իսկ կոտորակային մասի դիմաց գրվում է ամբողջը։

Օրինակ՝

17:44 (մն 1)

Կարելի է հեշտությամբ խառը թիվը ներկայացնել անկանոն կոտորակի տեսքով. այս դեպքում կոտորակային մասի հայտարարի թիվը բազմապատկվում է ամբողջ թվով, ապա գումարվում կոտորակային մասի համարիչի արժեքը և ստացված արդյունքը գրում համարիչում։ Կոտորակի հայտարարը մնում է անփոփոխ։

Օրինակ՝ 4 խառը թվից կստանանք նույն կոտորակը, եթե համարիչում տեղադրենք 44+117 արտահայտությունը։

Խառը թվերի համեմատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես ցանկացած երկու թիվ, այնպես էլ խառը թվերը կարելի է համեմատել և կատարել գործողոություններ։ Խառը թվերի համեմատման համար համեմատում ենք ամբողջ և կոտորակային մասերը։ Մեծ է այն թիվը, որի ամբողջ մասն ավելի մեծ է։ Եթե ամբողջ մասերը հավասար են, ապա համեմատվում են կոտորակային մասերը։ Կոտորակային մասերի համեմատման ժամանակ ուշադրություն է դարձվում կոտորակների հայտարարներին։ Եթե դրանք տարբեր թվեր են, ապա անհրաժեշտ է կոտորակները բերել ընդհանուր հայտարարի, ապա համեմատել կոտորակների համարիչները։

Թվաբանական գործողություններ խառը թվերով[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը թվերով կարելի է կատարել թվաբանական գործողություններ։

Խառը թվերի գումարում և հանում, երբ դրանց կոտորակային մասերի հայտարարները նույնն են[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ խառը թվերի կոտորակային մասերի հայտարարները նույն են, ապա ամբողջ մասերը միմյանց են գումարվում (կամ հանվում), համարիչները՝ միմյանց։

Օրինակ՝

4+3(4+3)7

Խառը թվերի գումարում և հանում, երբ դրանց կոտորակային մասերի հայտարարները տարբեր են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես սովորական կոտորակաների դեպքում անհրաժեշտ էր լինում կոտորակները բերել ընդհանուր հայտարարի, միայն հետո կատարել գումարման կամ հանման գործողություն, այնպես էլ խառը թվերի դեպքում անհրաժեշտ է կոտորակային մասի թվերը բերել ընդհանուր հայտարարի։

Օրինակ՝

4+24+24+2(4+2)6

Խառը թվերով բազմապատկում և բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

7×3××24

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 641