Կոտայք գարեջրի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտայք (այլ կիրառումներ)
Կոտայք գարեջրի գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ընկերության տեսակՍՊԸ
Հիմնադրված է1974
ՎայրԱբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Երկիր Հայաստան
Գլխավոր անձինքԳաբրիել Զաքարյան[1]
(տնօրեն)
ԱրդյունաբերությունՈգելից խմիչքներ
ԱրտադրանքԳարեջուր
Կայքmultigroup.am/en/company/kotayk.html

«Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ[1], գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող հայաստանյան ձեռնարկություն, «Մուլտի գրուպ» հոլդինգի ստորաբաժանում։ Ստեղծվել է 1974 թվականին՝ Աբովյան քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանը կառուցվել է 1974 թվականին՝ Չեխոսլովակիայից ՀԽՍՀ հրավիրված մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով գարեջուր մատակարարել Կովկասի տարածաշրջանի բոլոր հանրապետություններին։ Մեծածավալ արտադրական կարողությունների, 500.000 հլ տարեկան արտադրողականության, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում լավագույնը համարվող չեխոսլովակյան տեխնոլոգիաների առկայության շնորհիվ, գործարանին հաջողվում է դառնալ առաջատար գարեջրագործերից մեկը Խորհրդային Միությունում՝ ապահովելով բարձր որակի գարեջուր երկրի սահմաններից դուրս։

Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո, ինչպես բազմաթիվ հետխորհրդային ձեռնարկություններ, այնպես էլ «Կոտայքը» մեծ դժվարություններ ունեցան։ 1996 թվականին գործարանը սեփականաշնորհած բաժնետերը գալիս է այն եզրահանգման, որ սեփական ուժերով անհնար է վերականգնել ձեռնարկությունը, որոշում է գործակցել առավել առաջատար և բնագավառի փորձառու արևմտյան ընկերություններից մեկի հետ։ Այդպիսի ձեռնարկություն էր ֆրանսիական «Castel Group»-ը, որն ուներ միջազգային գործարար կառավարման հաջող փորձ աֆրիկյան, ասիական, ինչպես նաև ռուսական տարածաշրջաններում։ «Castel Group»-ի կողմից 1997 թվականին ներդրված 17 միլիոն ԱՄՆ դոլարը[2] համարվում էր Հայաստանում կատարված առաջին խոշոր և առանցքային ներդրումներից մեկը։

Հայաստանյան և արտաքին շուկաներում հայտնի գարեջրի «Կոտայք գոլդ», «Կոտայք չանի», «Աբովյանի չանի», «Էրեբունի» տեսակները միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բազմաթիվ մրցանակների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավետիսյան, Սամվել (2010). «Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը», Երևան, «Լիմուշ», 237 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Կազմակերպություններ, ձեռնարկություններ» Արխիվացված 2015-04-04 Wayback Machine «ՀՀ Կոտայքի մարզպետարան»
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.