Կովկասի փոխարքայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կովկասի փոխարքայություն, ռուսական վարչա-տերիտորիալ միավոր Կովկասում։
XVIII դ. 2-րդ կեսին Եկատերինա II-ի կառավարությունը Ռուսաստանի արլ, քաղաքականության ակտիվացման կապակցությամբ, հատկապես Պարսկաստանում և Անդրկովկասում ռուս. ազդեցությունը ուժեղացնելու, ինչպես նաև Թուրքիայի ոտնձգություններին դիմակայելու նպատակով Հյուսիսային Կովկասում հիմնեց (1785) փոխարքայություն, որը կազմված էր Աստրախանի և Կովկասի նահանգներից (կենտրոնը՝ Եկատերինոգրադ, այժմ Եկատերինոգրադսկայա ստանիցա)։

1790-ին վերացվեց Կովկասի նահանգը, իսկ 1796-ին՝ փոխարքայությունը։ XIX դ.1-ին երեսնամյակին Արլ. Վրաստանի(1801), Իմերեթի (1811), ներկայիս Ադրբեջանի տարածքի (1813) և Արլ. Հայաստանի (1828)՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո, 1844-ին նորից ստեղծվեց Կ. փ., որի կենտրոնը Թիֆլիսն էր։

Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Վորոնցովը։

1846-ին ձևավորվեց կառավարման ապարատը՝ փոխարքայի խորհուրդը և գրասենյակը։ Խորհուրդը կազմված էր կայսեր նշանակած աստիճանավորներից ու նահանգապետներից և հսկում էր կառավարման ու դատական գործը, լուծում օրենքների կիրառման հետ կապված հարցերը։

Փոխարքան օժտված էր անսահմանափակ լիազորություններով. նրան էին ենթարկվում ժանդարմական և հաղորդակցության ճանապարհների օկրուգների պետերը, նա նաև Կովկասյան զորքերի հրամանատարն էր։

Կովկասի փոխարքայության մեջ մտնում էին՝

Նահանգները գլխավորում էին զինվորական նահանգապետները։ 1850-ական թթ. 2-րդ կեսին նկատելիորեն ուժեղացվեց զինվորական և քաղաքացիական վարչական ապարատը՝ Առաջին Կովկասյան կորպուսը վերակազմվեց Կովկասյան բանակի (1856), ստեղծվեցին գլխավոր շտաբ և մի շարք վարչություններ։ 1859-ին փոխարքայի գրասենյակը վերակազմավորվեց փոխարքայի գլխավոր վարչության, որի մեջ մտնում էին ընդհանուր գործերի, դատական, ֆինանս., պետ. ունեցվածքի և հսկողության դեպարտամենտները։ Փոխարքային կից գործում էր նաև հատուկ դիվանագիտ. գրասենյակ։ 1860—70-ական թթ. բուրժ. ռեֆորմների հետևանքով աստիճանաբար նվազեցին փոխարքայի լիազորությունները՝ 1865-ին վերացվեցին Կովկասյան բանակի գլխ. շտաբը և նրա վարչությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 633