Կոռիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոռիկոս (այլ կիրառումներ)
Կոռիկոս
Κώρυκος
Նկարագրություն
Տեսակբնակավայր և հնագիտական հուշարձան
ՏեղագրությունԹուրքիա ք. Կըզկալեսի, Թուրքիա
Վարչական միավորՄերսինի մարզ
ԵրկիրԹուրքիա
Քարտեզ
Քարտեզ
 Korykos Վիքիպահեստում

Կոռիկոս (թուրքերեն՝ Kız Kalesi, հուն․՝ Κώρυκος), հայկական ծովային բերդ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Մերսինի մարզի Կըզկալեսի քաղաքի մոտ, Կոռիկոս նավահանգստային բերդաքաղաք Կիլիկյան Հայաստանում, Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45 կմ հյուսիս-արևելք[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ։ Թորոս երկրորդ իշխանի գահակալման տարիներին (1145-1159) Կոռիկոսը միացավ Կիլկյան Հայաստանին։ 1190 թվականին Կոռիկոսի կառավարիչն էր իշխան Կիռ Սահակը։ 1206 թվականին Լևոն երկրորդը հիմնավորապես ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները։ 1210 թվականից Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահրամը։ Լևոն երկրորդի մահից հետո Վահրամը փորձեց տիրել Հայոց գահը, սակայն պետության խնամակալ Կոստանդին Հեթումյան պայլը մահապատժի ենթարկեց նրան և Կոռիկոսը հանձնեց իր եղբայր Օշինին։ Վերջինս մինչև իր մահը զբաղվեց Կոռիկոսի շինարարական աշխատանքներով, որդուն՝ Գրիգոր պայլին, ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաք։ Ծովային բերդի ամրությունները տակավին կանգուն են։ Կոռիկոսում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ[2][3]։ Կոռիկոսի ավերակներն այժմ թուրքերն անվանում են Քորկոս[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Corycus». www.newadvent.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  2. Edwards, Robert W., “Ecclesiastical Architecture in the Fortifications of Armenian Cilicia: First Report, Dumbarton Oaks Papers 36, 1982, pp.173-75, pls.38-42.
  3. Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 33-115 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
  4. Centre, UNESCO World Heritage. «Ancient City of Korykos». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռիկոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 602