Կոպենհագենի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպենհագենի համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան
Հիմնադրված էհունիսի 1, 1479
ԱնդամակցությունORCID[1][2], Հետազոտական համալսարանների միջազգային միություն, Alliance 4EU+?, Եվրոպական հետազոտական ​​համալսարանների լիգա և Universities Denmark?
Երկիր Դանիա
ՏեղագրությունԿոպենհագեն
Կայքku.dk(դան.)
Կոպենհագենի համալսարան (Դանիա)##
Կոպենհագենի համալսարան (Դանիա)
Կոպենհագենի համալսարան, Դանիա
 University of Copenhagen Վիքիպահեստում

Կոպենհագենի համալսարան, Դանիայի ամենահին և ամենամեծ կրթական և հետազոտական հաստատություններից մեկը։ Հիմնադրվել է Քրիստիան առաջինի կողմից՝ 1479 թվականին։ Սկզբում համալսարանում գործում էր միայն աստվածաբանական ֆակուլտետը, իսկ 1736 թվականին ստեղծվեց նաև իրավաբանական ֆակուլտետ,(որը 1848 թվականին ընդլայնվեց և ստացավ իրավունք և քաղաքագիտություն անվանումը)։ Համալսարանում 1788 թվականին ստեղծվեցին նաև Փիլիսոփայություն և Բժշկություն ֆակուլտետները, իսկ 1850 թվականին՝ Բնագիտություն և Մաթեմատիկա[3]։

Ըստ «TIME» ամսագիր Կոպենհագենի համալսարանը աշխարհում զբաղեցնում է 66-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 20-րդը։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ համալսարանի Հումանիտար կրթություն ֆակուլտետը աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ սոցիալական գիտությունների ֆակուլտետը համարվում է 50 լավագույններից մեկը։ Համալսարանն ունի շուրջ 100 տարբեր ինստիտուտներ, ֆակուլտետներ, լաբորատորիաներ, վերապատրաստման կենտրոններ և թանգարաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպենհագենի համալսարանը պաշտոնապես բացվել է 1479 թվականի հունիսի 1-ին, այն բանից հետո, երբ Սիքստոս IVը Քրիստիան առաջինի կողմից ստացավ հավանություն։ Համալսարանն ունեցել է չորս ֆակուլտետ՝ աստվածաբանության, իրավաբանական, բժշկագիտության և փիլիսոփայության։ 1771 թվականին համալսարանը կորցրեց իր իրավասությունը։ Իսկ 20-րդ դարի վերջում կորցնում է իր «պրոֆեսորական ուժը»։ 1479 թվականից մինչև 2004 թվականը համալսարանը ղեկավարվել է ռեկտորի և խորհրդի կողմից։ 1788 թվականին համալսարանն ուներ դասախոսական կազմ՝ 20 մշտական դասախոսներ և 1000 ուսանող, իսկ 21-րդ դարի սկզբին՝ 35000 ուանող և 7000 դասախոս։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի վեց ֆակուլտետները ուսանողներին առաջարկում են 200 ծրագիր, այդ թվում՝ հումանիտար և բնագիտական առարկաներ, իրավագիտություն, առողջապահություն և աստվածաբանություն։ Կոպենհագենի համալսարանն առաջարկում է դասընթացներ տարբեր ոլորտներից։ Կրթությունն ընթանում է 3 մակարդակով՝ երեք տարի ուսանելու ընթացքում, հիմնական բուհական դասընթացից հետո ուսանողը ստանում է բակալավրի աստիճան, իսկ ևս 2 լրացուցիչ տարի հետո՝ մագիստրոսի աստիճան։ Այս ձևաչափից տարբեր է միայն աստվածաբանության, բժշկության, ատամնաբուժության բնագավառում գիտական աստիճան ստանալու գործընթացը։ Կոպենհագենի համալսարանում մագիստրոսի աստիճան ունեցող ուսանողները հնարավորություն են ստանում շարունակել իրենց կրթությունը համալսարանում ևս երեք տարի՝ դոկտորի աստիճան ստանալու համար։ Օտարերկրյա ուսանողների համար համալսարանը նաև առաջարկում է մի շարք դասընթացներ, որտեղ դասավանդումը անցկացվում է անգլերեն լեզվով։

Ֆակուլտետներ և ուսումնական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կարիքների համար կառուցված շենքերից մեկը Կլոր աշտարակն է, որը կառուցվել է Քրիստիան առաջինի հրամանով, 17-րդ դարի կեսերին
  • Աստվածաբանության ֆակուլտետ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ
  • Մարդու առողջության ֆակուլտետ
  • Հումանիտար ֆակուլտետ
  • Բնական գիտությունների ֆակուլտետ
  • Մասնավորապես, բնական գիտությունների ֆակուլտետը ներառում է հետեւյալ բաժինները և ուսումնական կենտրոնները.

Բաժիններ՝

  • Արկտիկական կայան
  • Քիմիայի ամբիոն
  • Համակարգիչների և համակարգերի տեսության ամբիոն
  • Երկրաբանության ինստիտուտ
  • Կենսաբանության ինստիտուտ
  • Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
  • Աշխարհագրական ինստիտուտ
  • Մաթեմատիկական գիտությունների ինստիտուտ
  • Մոլեկուլային կենսաբանության և ֆիզիոլոգիայի ինստիտուտ
  • Դանիայի բնության պատմության թանգարան
  • Բուսաբանական այգին
  • Բուսաբանական թանգարան
  • Երկրաբանական թանգարան
  • Կենդանաբանական թանգարան
  • Նիլս Բորա ինստիտուտ (տեսական աստղագիտության, ֆիզիկայի և երկրաֆիզիկայի ինստիտուտ)

Կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաինֆորմատիկայի կենտրոն
  • Մոլորակագիտության կենտրոն
  • Բնափիլիսոփայության կենտրոն (CPNSS)
  • Գիտակրթական կենտրոն
  • էվոլյուցիայի և սիմբիոզի կենտրոն
  • Նանոգիտության կենտրոն

Հայտնի շրջանավարտներ և ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://orcid.org/members/001G000001mcFkAIAU-university-of-copenhagen
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. Копенгагенский университет // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպենհագենի համալսարան» հոդվածին։