Կոպաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպաբորբ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Բժշկական մասնագիտությունակնաբանություն
 Blepharitis Վիքիպահեստում

Կոպաբորբ, բլևֆարիտ (հունարեն՝ βλεφαρίζ-կոպ), կոպեզրերի բորբոքում։ Շատ տարածված, հաճախ՝ երկարատև և չընդհատվող ընթացքով հիվանդություն։ Մեծ մասամբ առաջանում է ոչ լիարժեք սնման, տուբերկուլոզա-ալերգիական հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, հեռատեսության և աչքի աստիգմատիզմի դեպքերում։ Տարբերում են հասարակ (թեփոտվող), խոցային և անկյունային կոպաբորբեր։

Հասարակ կոպաբորբը բնորոշվում է կոպեզրերի կարմրությամբ և այտուցով, թարթիչների հիմքում թեփիկների առաջացմամբ։

Խոցային կոպաբորբի դեպքում կոպեզրերին առաջանում են բավականին պինդ կեղևներ, որոնք հեռացնելիս առաջանում են արյունահոսող թարախային խոցիկներ։ Անկյունային կոպաբորբը աչքի շաղկապենաբորբի բարդություն է։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական պատճառի վերացում։ Կոպեզրերի մշակում դաբաղող և վարակազերծող միջոցներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 596