Կոնգոյի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգոյի Հանրապետություն
République du Congo
Կոնգոյի Հանրապետության դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էBouenza Department?, Բրազավիլ, Cuvette Department?, Cuvette-Ouest Department?, Kouilou Department?, Lékoumou Department?, Likouala Department?, Niari Department?, Plateaux Department?, Պուեն Նուար, Pool Department? և Sangha Department?
Պետական լեզուֆրանսերեն
ՄայրաքաղաքԲրազավիլ
Պետական կարգԽորհրդարանական հանրապետություն
Օրենսդիր մարմինParliament of the Republic of the Congo?
Երկրի ղեկավարԴենի Սասսու Նգեսսո
Կառավարության ղեկավարClément Mouamba?
Մակերես342 000 կմ²
Ազգաբնակչություն5 260 750 մարդ (2017)[1]
ՀիմնLa Congolaise?
ԿարգախոսUnité, Travail, Progrès, Unity, Work, Progress, Единство, труд, прогрес և Cundeb, Gwaith, Datblygiad
Հիմնադրված է1960 թ.
ԱրժույթԿենտրոնական Աֆրիկայի Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ
Կենտրոնական բանկԿենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկ
Ժամային գոտիUTC+1 և Africa/Lubumbashi?[2]
Հեռախոսային կոդ+242
Ինտերնետ-դոմեն.cg
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,571[3]
gouvernement.cg(ֆր.)

Կոնգոյի Հանրապետություն, պետություն Կենտրոնական Աֆրիկայում։ Սահմանակից է Գաբոնին, Կամերունին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը և Անգոլային։ Հարավ-արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 342 հզ. կմ² է, բնակչությունը՝ 4,754,653 մարդ (2015)[4], մայրաքաղաքը՝ Բրազավիլ։ Վարչականորեն բաժանվում է 9 մարզի և Բրազավիլ ինքնավար օկրուգի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյի պատմությունը մինչև եվրոպական գաղութացումը քիչ է ուսումնասիրված։ Եվրոպացիների այստեղ երևալու ժամանակ (XV դարի վերջ) Կոնգոյի տարածքում ապրող ցեղերը գտնվել են տոհմատիրական կարգերի քայքայման տարբեր աստիճանների վրա։ Կոնգոյի հարավարևմտյան մասը XIV—XVI դդ. մտել է Կոնգո պետության կազմի մեջ։ XIX դարի վերջին քառորդին սկսվել է Կոնգո գետի ավազանի գաղութացումը։ 1886 թվականին Կոնգոն դարձել է ֆրանսիական գաղութ։ 1910 թվականին Կոնգոյի տարածքը մտել է Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի ֆեդերացիայի մեջ։ Կոնգոյի ժողովուրդների դիմադրությունը գաղութարարներին ժամանակ առ ժամանակ ընդունել է զանգվածային ելույթների բնույթ (1924, 1928, 1930-ական թթ.)։ 20-ական թթ. վերջին Կոնգոյում տարածվեց հակա գաղութային քաղաքական-կրոնական շարժում (շարժման ղեկավարի՝ Ա. Մատսուայի անունով կոչվեց մատսուականություն), որը շարունակվեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—1945) հետո։ 1946-ին տեղական բնակչությունը կուսակցություններ և արհմիություններ ունենալու իրավունք նվաճեց։ 1957-ին ընդլայնվեցին աֆրիկացիների ընտրական իրավունքները։ 1958-ին Կոնգոն հայտարարվեց ֆրանսիական Համագործակցության անդամ «ինքնավար պետություն»՝ Կոնգոյի Հանրապետություն անվամբ։ 1960 թվականի օգոստոսի 15-ին Կոնգոն հռչակվեց անկախ պետություն։ 1960սեպտեմբերի 20-ին Կոնգոն ընդունվեց ՄԱԿ-ի մեջ։ Սակայն Ֆրանսիան վերահսկում էր Կոնգոյի պաշտպանությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը և բարձրագույն կրթությունը։ 1961 թվականի մարտի 2-ին ընդունվեց սահմանադրություն, նախագահ ընտրվեց Ֆ. Ցուլուն։ Ցուլուի կառավարության հակաժողովրդական արտաքին և ներքին քաղաքականությունը առաջ բերեց դժգոհություն, և այն տապալվեց (1963)։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն՝ վարչապետ Ա. Մասամբա-Դեբայի գլխավորությամբ, որն արձակեց խորհրդարանը, ներում շնորհեց քաղբանտարկյալներին։ 1963 թվականի դեկտեմբերի 8-ի հանրաքվեով հավանություն տրվեց նոր սահմանադրությանը, նախագահ ընտրվեց Ա. Մասամբա-Դեբան։ 1964 թվականին ազգային հեղափոխական շարժում (ԱՀՇ) կուսակցությունը հայտարարվեց միակը երկրում։ ԱՀՇ հիմնադիր համագումարը նշեց, որ Կոնգոն զարգանալու է «գիտական սոցիալիզմի սկզբունքների հիման վրա»։ 1964-ին ընդունվեց զարգացման առաջին հնգամյա պլանը (1964—1968)։ Կառավարությունն ազգայնացրեց մի շարք ձեռնարկություններ։ 1964դեկտեմբերին Կոնգոյից դուրս բերվեցին երկրում մնացած ֆրանսիական զորքերը։ Կուսակցության ծրագրի անհետևողական իրագործումը, անձնական իշխանություն հաստատելու միտումները, առաջադեմ գործիչների հետապնդումն առաջ բերեցին հասարակական լայն շրջանների դժգոհությունը։ Ձախ ուժերի (այդ թվում՝ առաջադեմ սպայության) համատեղ ելույթը հանգեցրեց Մասամբա-Դեբայի կառավարության հրաժարականին (1968 թվականի օգոստոս-սեպտեմբեր), ստեղծվեց Հեղափոխության ազգային խորհուրդ (ՀԱԽ)՝ Մ. Նգուաբիի գլխավորությամբ։ 1969 թվականին Մ. Նգուաբին նշանակվեց նախագահ։ Նոր ղեկավարությունը հաստատեց երկրի սոցիալիստական կողմնորոշումը։ 1969 թվականի դեկտեմբերին ԱՀՇ վերակազմվեց Կոնգոյի աշխատանքի կուսակցության (ԿԱԿ), որը դարձավ երկրի ղեկավար ուժը։ 1969դեկտեմբերի 30-ի սահմանադրությամբ Կոնգոն հռչակվեց ժողովրդական հանրապետություն։ 1969—1972-ին անցկացվեցին դեմոկրատական նոր վերափոխումներ։ Ազգայնացվեցին տնտեսության բազմաթիվ կարևոր ճյուղեր։ 1973 թվականին ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը։

Քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնգոյի աշխատանքի կուսակցություն (ԿԱԿ), կառավարող կուսակցությունն է, միակը երկրում։ ԿԱԿ-ի ղեկավարությամբ գործում է Կոնգոյի արհմիութենական կոնֆեդերացիան, ստեղծվել է 1964 թվականին, ունի մոտ 85 հզ. անդամ, մտնում է ԱՀՖ-ի մեջ։
  • Կոնգոյի սոցիալիստական երիտասարդության միություն (ԿԱԵՄ), ստեղծվել է 1964 թվականին։
  • Կոնգոյի կանանց հեղափոխական միություն (ԿԿՀՄ), ստեղծվել է 1965 թվականին։

Պետական կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-ի հեղաշրջումից հետո երկրում ողջ իշխանությունն անցել է Կոնգոյի աշխատանքի կուսակցության զինվորական կոմիտեին։ Նրա նախագահը (նաև պետության ղեկավարն է) չեղյալ է հայտարարել սահմանադրությունը։ Օրենսդրական մարմինը Ազգային ժողովրդական ժողովն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյի Մայրաքաղաք Բրազավիլ

Կոնգոն գտնվում է Կոնգոյի իջվածքի և Հարավ-Գվինեական բարձրության շրջանում։ Ափերը հարթ են՝ ծովալճակներով ու ավազային ցամաքալեզվակներով։ Ծովափնյա կուտակումային նեղ դաշտավայրին զուգահեռ 40—50 կմ երկարությամբ ձգվում են Մայոմբե լեռները (բարձրությունը՝ մինչև 930 մ)։ Կենտրոնական մասում բարձրանում է Բատեկե բլրային սարավանդը։ Հյուսիս-արևելքում (Կոնգոյի իջվածք) տափարակ, ճահճակալած ալյուվիալ հարթավայրեր են։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան նավթ, գազ, կապար, ցինկ, կալիումական աղ, ոսկի, ֆոսֆորիտներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման հյուսիսում հասարակածային է, խոնավ, հարավում՝ մերձհասարակածային։ Հուլիսի միջին ջերմաստիճանը Բրազավիլում 21 °C է, ապրիլին՝ 26 °C: Տարեկան տեղումները 1500—2000 մմ են, ծայր հարավում՝ 1200—1400 մմ։

Ներքին ջրեր և հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը ջրառատ են, հաճախ՝ սահանքավոր։ Մեծ գետերն են Կոնգոն և Կվիլուն (Նիարի)։ Նավարկելի է Կոնգոն։ Կոնգոյի կարմրադեղնավուն հողերի վրա տարածված են խոնավ հասարակածային և մերձհասարակածային անտառներ, կարմրավուն հողերի վրա՝ բարձրախոտ սավաննաներ։

Կենդանական Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից կան կապիկներ, փղեր, գետաձի, ընձառյուծ։ Բազմազան է թռչնաշխարհը, շատ են սողունները (կոկորդիլոսներ, օձեր) ու միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

85%-ը բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ են, բնակվում են նաև պիգմեյներ, Կենտրոնական և Արևելյան Սուդանի ժողովուրդներ։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ Գրիգորյանը։ Բնակչության մեծ մասը հետևում է տեղական սովորութային հավատալիքներին, 40%-ը քրիստոնյաներ են, 1%-ը՝ մուսուլմաններ։ Բնական աճը 2.49 % է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 14 մարդ, քաղաքային բնակչությունը՝ 30%: Խոշոր քաղաքներն են Բրազավիլը, Փուենտ Նուարը, Գոլիզին, Ժակոբը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիի քարտեզ

Կոնգոն ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության մեջ գերակշռող դեր ունեն մանր, մեծ մասամբ՝ սպառողական տնտեսությունները։ Նիարիի հովտում գաղութարարների պլանտացիաներն ու ֆերմաներն են։ Մշակում են մանիոկ, կորեկ, բանան, յամս, տարո, բատատ, բրինձ, արտահանության համար՝ յուղատու արմավենի, գետնընկույզ, շաքարեղեգ, սուրճ, կակաո, բանան, ցիտրուսներ, հեեա։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Արդյունաբերության առաջատար ճյուղը անտառարդյունաբերությունն է (ձեռնարկությունների 20%-ը գտնվում է Փուենտ Նուարում)։ 1971-ին ազգայնացվել են անտառամթերման օտարերկրյա ընկերությունները։ 1977-ին մթերվել է 280 հզ. մ3 փայտանյութ։ Արդյունահանում են նավթ (էմերոդ և Ագաթ), Բրազավիլ տանող երկաթուղին Գետնընկույզի պլանտացիայում Ուրանի հանքանյութի հետախուզական աշխատանքներ քիչ քանակությամբ՝ բնական գազ, կապար, ցինկ (Մպասա), պղինձ (Մինդուլի), կալիումական աղ։ Հեռանկարային նշանակություն ունեն Զանագայի երկաթի հանքերը, Չիվուլայի ֆոսֆորիտներն ու բազմամեաաղները։ 1977-ին արտադրվել է 110,1 կվտ/Ժ էլեկտրաէներգիա։ Մշակող արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Կարևոր նշանակություն ունի սննդի (հատկապես շաքարի և յուղի) արդյունաբերությունը։ Կա տեքստիլ, քիմիական արդյունաբերություն, կաթսաների արտադրություն, գործում են ցեմենտի, ապակետարաների գործարաններ, նավաշինարաններ, երկաթուղային տրանսպորտի նորոգման արհեստանոցներ։ Երկաթուղիների երկարությունը 802 կմ է, ավտոճանապարհներինը՝ 12 հզ. կմ (1977)։ Ծովային միակ նավահանգիստը Փուենտ Նուարն է։ Բրազավիլում և Փուենտ Նուարում կան օդանավակայաններ։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է։

Արտաքին առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանում է անտառանյութ, կալիումական աղ, ալմաստ, բուսական յուղ, սուրճ, կակաո, ծխախոտ, շաքար, հանքանյութ։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տրանսպորտային միջոցներ, նավթամթերք, պարեն, լայն սպառման ապրանքներ։ Առևտրական գործընկերներն են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտները Կոնգոյի դպրոցներից մեկում

Անկախության հռչակումից հետո հատուկ ուշադրություն է դարձվել ժողկրթության զարգացմանը։ 1965 թվականից պետական են դարձել բոլոր մասնավոր (միսիոներական)

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական համակարգի մեջ մտնում են տարրական (6-ամյա), լրիվ միջնակարգ հանրակրթական (7-ամյա), ոչ լրիվ՝ հանրակրթական (4 տարի) ուսումնական հաստատությունները։ Պրոֆտեխնիկական ուսումնական հաստատությունների ցանցում ընդգրկված են մասնագիտական նախապատրաստական կենտրոնները, տեխնիկական կոլեջները և տեխնիկական լիցեյները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցի համար՝ Բրազավիլի Բարձրագույն նորմալ դպրոցը։ Առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը Բարձրագույն կրթության կենտրոնն է Բրազավիլում, բացվել է 1961 թվականին, որի հիման վրա (1972 թվականին) ստեղծվել է Ազգային համալսարանը։ Բազմաթիվ կոնգոցիներ բարձրագույն և հատուկ մասնագիտական կրթություն են ստանում արտասահմանում (այդ թվում՝ ԽՍՀՄ-ում)։ 1965 թվականին Բրազավիլում բացվել է Ազգային թանգարան։

Գիտական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետազոտությունները ղեկավարում է Գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհուրդը (հիմնվել է 1966-ին), որին կից ստեղծվել են բժշկագիտության, աստղագիտության, անտառագիտության, ձկնորսության, ջրաբանության, երկրաբանության, տեխնիկայի և այլ հանձնաժողովներ։ Կան բամբակի և մանրաթելային կուլտուրաների հետազոտման, եթերայուղային կուլտուրաների ինստիտուտներ, Արևադարձայիև անտառագիտության կենտրոն։ Աֆրիկագիտության խնդիրներն ուսումնասիրվում են Աֆրիկայի ինստիտուտում։

Մամուլ, ռադիո, հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում շուրջ 10 ֆրանսիական թերթ, հիմնականում՝ Բրազավիլում. «էտումբա» («Eumba», 1965-ից), շաբաթաթերթ, «Ամեն» (La Semaine», 1952-ից), կիրակնօրյա կաթոլիկական թերթ։ Կոնգոյի ինֆորմացիոն գործակալությունը (կառավարական) հիմնվել է 1962-ին։ «Կոնգոյի հեղափոխության ձայն» կառավարական ռադիոկայանը ստեղծվել է 1963-ին։ 1963-ից գործում է Կոնգոյի ազգային հեռուստատեսությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոն ունի հարուստ և ինքնատիպ բանահյուսություն։ Գրավոր գրականությունն ստեղծվել է 1939—1945 թվականների համաշխարհային պատերազմից հետո։ Գրական լեզուներն են ֆրանսերենն ու լինգալան։ Կոնգոյի առաջին բանաստեղծը Ժ. Չիկայյան է (ծնվել է 1931, ապրում է Փարիզում)։ Հրատարակել է «Սև արյուն» (1955), «Հոգուն մեղք անելով», «Ամփոփում։ Ողջամիտ խոսքեր մոլության վերլուծման համար» (1960), «Որովայն» (1964) բանաստեղծությունների ժողովածուները, «Աֆրիկյան առասպելներ» (1968) և այլն։ 1956 թվականին լույս է տեսել Մ. Սինդայի «Մեկնումի առաջին երգը», 1968 թվականին՝ Ժ. Տատի Լուտարի «Կոնգոյան արմատներ» բանաստեղծությունների ժողովածուն։ Կոնգոյի արձակը ներկայացված է վիպագիր Մալոնգայի (ծն. 1907) ստեղծագործությամբ («Լեգենդ Մֆումու Մա Մազոնոյի մասին», 1955, «Արիուհու սիրտը», 1955, վեպեր)։ Ա. Լոպեսը «Տրիբալիզմ» պատմվածքների ժողովածուն նվիրել է ցեղային թշնամության խնդիրներին։ Պ. Լոնին հրատարակել է «Մտրիկուլ 22» վեպը և առասպելների, պատմվածքների, առածների, ասացվածքների ժողովածու։ Դրամատուրգիան կապված է Ֆ. Մուանգասսայի անվան հետ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բնակելի տան հիմնական տիպը ուղղանկյուն հատակագծով, երկլանջ տանիքով խրճիթներն են, որ ուղիղ շարքերով տեղադրված են գլխավոր փողոցի երկայնքով։ XIX դ. II կեսից քաղաքներում կառուցվում են եվրոպական տիպի շենքեր։ Կերպարվեստում գերակշռում են փայտե քանդակներն ու դիմակները, որոնք Կոնգոյի տարբեր ժողովուրդների մոտ կերտվում են տարբեր արտահայտչամիջոցներով։ Գեղարվեստական արհեստների հիմնական տեսակը փորագրությունն է, որով զարդարվում են զանազան փայտե առարկաներ, դդումից պատրաստված անոթներ և կավե ամաններ։ ժամանակակից արվեստում նշանակալի են Պոտո-Պոտո գեղանկարչական դպրոց-արվեստանոցի (1951-ին Բրազավիլի շրջաններից մեկի անունով հիմնել է ֆրանսիացի գեղանկարիչ և ազգագրագետ Պ. Լոդսը) աշխատանքները։ Պոտո-Պոտոյի վարպետները, հետեելով տեղական ավանդույթներին, ստեղծել են ժողովրդական կյանքը պատկերելու յուրօրինակ ոճ (գուաշ, ջրաներկ), որի գծանկարի հստակությունը, շարժումների խիստ արտահայտչականությունը, վերձիգ համաչափություններով ֆիգուրների դինամիկ ուրվագծերը գեղարվեստորեն փոխկապակցվում են գույնի դեկորատիվ հագեցվածությամբ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյում բնակվող ժողովուրդների երաժշտական մշակույթի ժանրերը և ոճական առանձնահատկությունները ծագել են հնագույն ժամանակներում և ձևավորվել մինչև գաղութացումը։ Գյուղատնտեսական աշխատանքների և որսի ժամանակ կատարվող պարերը իմպրովիզացիոն բնույթի են։ XX դ., քաղաքների աճին զուգընթաց, զարգացել է քաղաքային երաժշտական ֆոլկլորը (ձևավորվել է ֆրանսիական մշակույթի ուժեղ ազդեցությամբ)։ Անկախության հռչակումից (1960) հետո աճել է աֆրիկյան ժողովրդական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։ Երաժշտական գործիքներից տարածված են բազմազան թմբուկները (տոկոլ, լոկոլկա, լինգունգու են)։ Օգտագործվում են նաև քսիլոֆոններ (լինզի, էնդարա, մանզա և այլն), աֆրիկյան դաշնամուրներ (սանսա, մարիբուլա, կիզանզի են), քնար, տավիղ, երաժշտական աղեղ, եղջերափողեր, սրինգներ են։ Կոնգոյի ժամանակակից երաժշտությանը բնորոշ է երաժշտական նոր ձևերի առաջացումը, որոնք խարսխված են աֆրիկյան երաժշտության հիմունքների զարգացման, եվրոպական նվագարանների օգտագործման վրա, կրում են ամերիկյան ջազի և լատինա-ամերիկյան երաժշտության ազդեցությունը։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց տարածված են պարային ներկայացումները, որոնք հաճախ սյուժետային բնույթ ունեն, պատկերում են հունձ, ձկնորսություն, որսորդություն և այլն։ Անկախության հաստատումից (1960) հետո սկսվել է թատրոնի զարգացումը, որը մոտ է ժամանակակից եվրոպականին։ Ստեղծվել են սիրողական կոլեկտիվներ, որոնցից ամենանշանավորը 1965-ին Բրազավիլի Ազգային կոնգոյական թատրոնն է (ղեկավար՝ Պ. Մայենգա)։ 1960-ական թթ. վերջի հայտնի դրամատուրգներից է Լ. Ամբիլին. նրա «Մեղադրյալ Եվրոպա» (1969) պիեսը դատապարտում է իմպերիալիզմի քաղաքականությունը։ 1966-ին ստեղծվել է ավանդական ժողովրդական պարեր կատարող Ազգային կոնգոյական բալետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգոյի Հանրապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 565