Կոնան (Այչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոնան
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհունիսի 1, 1954 թ.
Մակերես30,17 կմ²
Բնակչություն97 435 մարդ (փետրվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքcity.konan.lg.jp(ճապոներեն)
Կոնան (Այչի) (Ճապոնիա)##
Կոնան (Այչի) (Ճապոնիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնան

Կոնան (ճապ. 江南市 Կոնան-սի) քաղաք Ճապոնիայում, գտնվում է Այչի պրեֆեկտուրայի հյուսիսային մասում։ Քաղաքը հիմնադրվել է 1954 թվականի հունիսի 1-ին Կոտինո, Հոտի, Նիվա, Միյատա և Կուսաի, Հագուրի գյուղերի միավորման միջոցով։ Քաղաքը տեքստիլ և քիմիական արդյունաբերության կենտրոն է[2]։

Քաղաքի տարածքը 30.17 կմ² է[3], բնակչությունը՝ 99.215 մարդ (2014 թվականի հունիսի 1)[4], բնակչության խտությունը՝ 3,288.53 մարդ/կմ²։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաապոնիայի մարդահամարի տվյալների համաձայն[5], վերջին 70 տարիների ընթացքում Կոնանի բնակչությունը կայուն աճել է։

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1940 33,664—    
1950 42,836+27.2%
1960 49,278+15.0%
1970 77,996+58.3%
1980 92,141+18.1%
1990 93,837+1.8%
2000 97,923+4.4%
2010 99,731+1.8%

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման բնութագրվում է տաք և խոնավ ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով (Կյոպպենի կլիմաների դասակարգում Cfa): Տարեկան միջին ջերմաստիճանը 15.7 °C է։ Տարեկան միջին տեղումները 1845 մմ են, սեպտեմբերի հետ`որպես ամենաթաց ամիս։ Ջերմաստիճանն առավելագույնն է օգոստոսին՝ 28.0 °C-ի սահմաններում, իսկ հունվարին ամենացածրը՝ 4,2 °C ջերմաստիճանով[6]։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնանն ունի քաղաքապետ-խորհրդի կառավարման ձև՝ ուղղակիորեն ընտրված քաղաքապետով և 22 հոգուց բաղկացած միաբնակ քաղաքային օրենսդիր մարմնով։ Քաղաքային օրենսդիր մարմնից մեկ անդամմասնակցում է Այչի պրեֆեկտուրայի ժողովին[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնանն ունի տաս հիմնական տարրական դպրոց և հինգ հանրակրթական կրտսեր ավագ դպրոց, որը վարում է քաղաքի կառավարությունը, և երեք հանրակրթական ավագ դպրոցներ, որոնք գործում են Այչի պրեֆեկտուրայի կրթության խորհրդի կողմից։ Գոյություն ունի նաև մեկ մասնավոր կրտսեր ավագ դպրոց և մեկ մասնավոր ավագ դպրոց[8]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանդալա վանք
  • Օնգակի տաճար (երաժշտություն)
  • Բուդդայի հոտեյ
  • Աիգի կամուրջ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 県民文化局県民生活部 統計課 | 愛知県 (яп.)
  2. «Official Statistics». Berlin/Heidelberg: Springer-Verlag. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Рисунок 4. Смертность пациентов по истечению 30 суток после острого инфаркта миокарда, по данным экспериментов, завершенных после 1998 года». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  4. «Гвоздева И.А. Земельное право в судопроизводстве кадастра императора Августа». Исторический журнал: научные исследования. 3 (3): 331–343. 2014-03. doi:10.7256/2222-1972.2014.3.13740. ISSN 2222-1972.
  5. Kōnan population statistics
  6. Kōnan climate data
  7. Un défi pour la planète. IRD Éditions. 2017. էջեր 471–476. ISBN 978-2-7099-2412-2.
  8. Konan, Yao L. (2012 թ․ ապրիլի 1). «Le monstre des contes négro-africains de la pédagogie par la peur: un agent de la régulation sociale». Çédille. 8: 186. doi:10.21071/ced.v8i.5488. ISSN 1699-4949.
  9. «江南市の概況等 (Обзор Конан)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնան (Այչի)» հոդվածին։