Կոկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կոկիա
վրաց.՝ გოკიო
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
ԲԾՄ1760-1820մ մ
Բնակչություն550[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 97 %, Վրացիներ 3 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Կոկիա (Վրաստան)##
Կոկիա (Վրաստան)
Կոկիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Կոկիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Կոկիա (վրացերեն՝ გოკიო՝ Կոկիա), հայաբնակ բնակավայր Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, պատմական Ջավախքի գավառի տարածքում, շրջկենտրոն Ախալքալաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Գյուղում բնակվում է 128 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 550 մարդ։

Կոկիայում և մերձակայքում գոյություն են ունեցել 7 ավերակ եկեղեցիներ։ Դրանցից մեկը, որը գտնվում է գյուղի արևմտյան եզրին, տեղաբնակներին հայտնի է «Յամաջի ժամ» անվամբ և գրեթե ավերակ է։ Գյուղամիջում պահպանվել են նաև «Շտաբի ժամ» անվամբ հայտնի եկեղեցու հիմնապատերը։ «Զիարաթ», «Տարբողոզ», «Միրթազին չայիր» և «Չաթալ յողան» հնավայրերում են գտնվում մի շարք եկեղեցիների ավերակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 526