Կյուրիոն Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյուրիոն Ա
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
ՄասնագիտությունEastern Orthodox priest
Զբաղեցրած պաշտոններCatholicos-Patriarch of All Georgia?

Կյուրիոն Ա (վրաց.՝ კათოლიკოს-პატრიარქი კირიონ I) — վրաց կաթողիկոս-պատրիարք (599-614 կամ 616 թթ.)։ Ծնվ. Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ջավախք գավառում՝ գ. Սկյուտրի (Սկիւտրի)։ Ստացել է վրացերեն ու հայերեն կրթություն, այնուհետև անցել է Փոքր Հայք՝ 15 տարի բնակվել Կողոնիա (քաղաք-ամրոց Գայլ գետի ափին), այնուհետև՝ Նիկոպոլիս քաղաքներում։

Վերադառնալով Հայաստան՝ Հայոց Մովսես Բ կաթողիկոսի կողմից նշանակվել է Դվինի Սուրբ կթողիկե եկեղեցու վանացերեց, նաև՝ քորեպիսկոպոս։ Նրան վիճակաթեմ է տրվել Արարատյան գավառը։ Կյուրիոնը Հայաստանում է մնացել 5 տարի։

Վրաց կաթողիկոս է ձեռնադրվել հայոց Մովսես Բ կաթողիկոսի կողմից 599 թ.։ Վերջինիս մահից հետո, անտեսելով Հայ եկեղեցու հորդորները՝ 608 թ. ընդունել է Քաղկեդոնի ժողովի որոշումները՝ դառնալով հունադավան։ Դրանով սկիզբ է դրվել հայ և վրաց եկեղեցիների պառակտմանը և վերջնական բաժանմանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ եկեղեցու պատմություն, Էջմիածին, 2002։
  • Ուխտանես եպիսկոպոս, Հայոց պատմություն, Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթությունները Վ. Առաքելյանի, Երևան, 2006 թ։