Կյուրեղ և Մեթոդիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյուրեղ և Մեթոդիոս
Կյուրեղ և Մեթոդիոս
ռուս.՝ Кирилл и Мефодий
ԾնունդԿյուրեղ՝ 827
Մեթոդիոս՝ 815
ՎախճանԿյուրեղ՝ 869, Հռոմ
Մեթոդիոս՝ 885, Մորավիա
ԵկեղեցիՈւղղափառ եկեղեցի, Հռոմի կաթոլիկ եկեղեցի, Անգլիկան եկեղեցի, Լութերական եկեղեցի
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀուլիսի 5, Փետրվարի 14[1] և Փետրվարի 14

Կյուրեղ և Մեթոդիոս (826-869, 815-885, հունարեն՝ Κύριλλος καὶ Μεθόδιος, ռուս.՝ Кирилл и Мефодий), բյուզանդացի աստվածաբան եղբայրներ, բյուզանդական միսիոներներ։ Իրենց քարոզչական աշխատանքի շնորհիվ մեծապես նպաստեցին բոլոր սլավոնների զարգացմանը, ինչի համար էլ կոչվեցին Սլավոնական առաքյալներ։ Քրիստոնեության քարոզիչներ, սլավոնական այբուբենի ստեղծողները, ժամագրքերը հունարենից սլավոներենի առաջին թարգմանիչները։ Կյուրեղը (մինչև 869 թվականին կուսակրոնություն ընդունելը՝ Կոստանդին), մոտ 827-869 թվականներ) և նրա ավագ եղբայր Մեթոդիոսն (մոտ 815-885 թվականները) ծնվել են Սալոնիկում (Սոլոն)։ Կյուրեղը կրթություն է ստացել Կոստանդնուպոլսում, բյուզանդական կայսր Միքայել III-ի արքունիքում։ Տիրապետել է սլավոներենին, հունարենին, լատիներենին, եբրայերենին և արաբերենին։

Սովորել է նաև Կոստանդնուպուսի Մագնավրա բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա-աստվածաբան Փոտը և անվանի մաթեմատիկոս Լևոնը։ Հրաժարվելով կայսրի առաջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել փիլիսոփայություն։ 850-ական թվականներին եղել է Սիրիայում, որտեղ հաղթել է մուսուլմանների հետ ունեցած աստվածաբանական վեճերում։

Մեթոդիոսն վաղ հասակից ընդունվել է զինվորական ծառայության, այնուհետև մտել է վանք։ 863 թվականին բյուզանդական կայսրը Կյուրեղին և Մեթոդիոսին ուղարկել է Մորավիա՝ սլավոներեն լեզվով քրիստոնեություն քարոզելու։ Մեկնելուց առաջ Կյուրեղը ստեղծել է սլավոներեն այբուբենը և Մեթոդիոսի օգնությամբ հունարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր։

Կյուրեղը և Մեթոդիոսն 866 / 867 թվականին Հռոմի պապ Նիկողայոս առաջինի հրավերով մեկնելով Հռոմ՝ ճանապարհին Բլատենսյան իշխանությունում նույնպես տարածել են սլավոնական գիրն ու աստվածաբանական ծեսերը։

Հռոմում Կյուրեղը վախճանվել է։ Մեթոդիոսն եղել է Մորավիայի և Պանոնիայի արքեպիսկոպոսը։

882-884 թվականներին ապրել է Բյուզանդիայում, այնուհետև վերադարձել Մորավիա և զբաղվել Աստվածաշնչի սլավոներեն թարգմանությամբ։ Կյուրեղը և Մեթոդիոսն իրենց գործունեությամբ հիմք են դրել սլավոներեն գրին ու գրականությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Calendarium Romanum (լատ.): Ex decreto Sacrosancti Œcumenici Concilii Vaticani II instauratum auctoritate Pauli PP. VI promulgatum. Editio typicaCivitas Vaticana: Typis Polyglottis Vaticanis, 1969. — P. 24.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 460