Կիրակի, անիծյալ կիրակի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրակի, անիծյալ կիրակի
անգլ.՝ Sunday Bloody Sunday
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և մելոդրամա
Թվական1971[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Շլեզինգեր[1][4][2][…]
ՊրոդյուսերՋոզեֆ Յաննի
Սցենարի հեղինակՊենելոպա Ջիլիաթ և Դևիդ Շերվին[5]
ԴերակատարներՆիկե Արիգի, Մյուրեյ Հեդ[6], Գլենդա Ջեքսոն[3][4][2][…], Փիթեր Ֆինչ[4][6], Փեգի Էշքրոֆթ[6], Դանիել Դեյ-Լյուիս, Մորիս Դենհեմ, Բեսսի Լավ, Թոնի Բրիթոն, Ռիչարդ Փիրսոն[5], Ջոն Ֆինչ[5], Ռիչարդ Լոնքրեյն[5], Մարի Բուրք[5], Հարոլդ Գոլդբլաթ[5], Ֆրենկ Ուինձոր[5], Թոմաս Բափթիսթ[5], Ռոբերտ Ռիետտի[5] և Ջոն Ռեյ[5]
ՕպերատորԲիլի Ուիլյամս և Դևիդ Հարքորթ
ԵրաժշտությունՌոն Գիսին և Դուգլաս Գեյմլի
ՄոնտաժՌիչարդ Մարդեն և Մերի Քեսել
Պատմվածքի վայրԼոնդոն և Անգլիա
Տևողություն110 րոպե

«Կիրակի, անիծյալ կիրակի» (անգլ.՝ Sunday Bloody Sunday), բրիտանացի ռեժիսոր Ջոն Շլեզինգերի դրամատիկ ժանրի ֆիլմը, էկրան է բարձրացել 1971 թվականին։ Գլխավոր դերերում խաղացել են Գլենդա Ջեքսոնը, Մյուրեյ Խեդը և Փիթեր Ֆինչը։

Ֆիլմը ներկայացվել է է «Օսկար» կինոմրցանակի մի շարք անվանակարգերում, արժանացել է «Օսկարի»՝ լավագույն տղամարդու դերի համար (Փիտեր Ֆինչ) և լավագույն կանացի դերի համար (Գլենդա Ջեքսոն), արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի։ Կինոարվեստի բրիտանական ինստիտուտի կողմից ճանաչվել է «BFI վարկածով 100 տարվա ընթացքում 100 լավագույն ֆիլմերից մեկը»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա բժիշկ Դենիել Խիրշը (Պիտեր Ֆինչ) և խորհրդատու Ալեքս Գրևիլը (Գլենդա Ջեքսոն) սիրահարված են նույն մարդուն՝ քանդակագործ Բոբ Էլկինին (Մյուրեյ Խեդ)։ Երկուսն էլ ծանոթ են միմյանց և գիտեն, որ Էլկինը հանդիպում է իրենց երկուսի հետ, սակայն հարմարվում են այդ իրողության հետ՝ վախենալով կորցնել նրան։ Ֆիլմի կենտրոնական թեման բիսեքսուալությունն ու սիրային եռանկյունին է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլենդա Ջեքսոն՝ Ալեքս Գրևիլ
  • Մյուրեյ Խեդ՝ Բոբ Էլկին
  • Պիտեր Ֆինչ՝ բժիշկ Դենիել Խիրշ[7]
  • Բեսի Լավ՝ հեռախոսավարուհի-քարտուղար
  • Թոնի Բրիտոն՝ Ջորջ Խարդինգ
  • Պեգի Էշկրոֆտ՝ տիկին Գրևիլ, Ալեքսի մայրը
  • Մորիս Դենհամ՝ պարոն Գրևիլ, Ալեքսի հայրը
  • Վիվիան Պիքլզ՝ Ալվա Խոդսոն
  • Ֆրենկ Ուինդսոր՝ Բիլ Խոդսոն

14-ամյա Դենիել Դեյ Լյուիսի համար մեծ կինոմատոգրաֆիայում այս ֆիլմը դարձել է առաջինը, հետագայում նա երեք «Օսկար» մրցանակի է արժանքացել՝ խաղալով փոքր տարիքի բարբարոսի էպիզոդային դերը[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացվել է հետևյալ անվանակարգերում

  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն տղամարդու դերի համար (Պիտեր Ֆինչ)
  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար (Գլենդա Ջեքսոն)
  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրայի համար
  • «Օսկար» մրցանակ՝ լավագույն յուրօրինակ սցենարի համար

Ֆիլմը ստացել է նաև BAFTA մրցանակ՝ լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսուրա անվանակարգերում, ինչպես նաև «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն օտարալեզու՝ անգլալեզու ֆիլմ» անվանակարգում։

Սակայն ֆիլմն «Օսկար» մրցանակ չի ստացել. կա տեսակետ, որ դրա պատճառը հասարակության մեջ համասեռամոլության թեման դրական քողի ներքո բացահայտ ցուցադրելու արգելքն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0067805/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film274530.html
  3. 3,0 3,1 McGovern U. Chambers Concise Biographical DictionaryEdinburgh: Chambers Harrap, 2003. — ISBN 978-0-550-10062-7
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/ta-przekleta-niedziela
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=30294.html
  7. Первоначально роль Хирша была предложена актёру Йену Бэннену, но он от неё отказался, поскольку роль включала гомосексуальный поцелуй
  8. Daniel Day-Lewis at IMDb

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]