Կիվու (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիվու
Տեսակmeromictic lake? և լիճ
Երկիր ԿԴՀ և  Ռուանդա
Երկարություն89 կմ
Լայնություն48 կմ
ԲԾՄ1463 մետր
Խորություն485 մետր
Մակերես2700 կմ²
Ծավալ500 000 խորանարդ հեկտոմետր
Մասն էԱֆրիկայի մեծ լճեր
Ավազանի տարածք7000 կմ²
Ավազանի երկիր Ռուանդա
Լիճ հոսող գետKarundura?
Լճից հոսող գետՌուզիզի գետ
Քարտեզ
Քարտեզ

Կիվու[1][2][3], լիճ Արևմտյան Աֆրիկայում, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին[3]` Արևելաաֆրիկյան ռիֆտային հովտում, Աֆրիկյան մեծ լճերից մեկն է։ Կիվու լճից սկիզբ է առնում է Ռուզիզի գետը, որը հոսում է հարավային ուղղությամբ և թափվում Տանգանիկա լիճը[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մակերեսը կազմում է մոտավորապես 2700 կմ²[4], ջրագիծը գտնվում է ծովի մակարդակից 1460 մ բարձրության վրա։ Լճի գոգավորությունը տեղակայված է ռիֆտային հովտումում, որն աստիճանաբար ընդլայնվում է` պատճառելով հրաբխային ակտիվություն տարածաշրջանում և խորացնելով լիճը։ Ավելագույն խորությունը 496 մետր է[1][4] (16-րդ տեղ)։ Լիճը շրջապատված է լեռներով։

Կիվուն հայտնաբերվել է 1894 թվականին գերմանացի ճանապարհորդ Գուստավ Ադոլֆ ֆոն Գյոթցենի կողմից[5]։

Լճի վրա է գտնվում աշխարհի ամենամեծ` քաղցրահամ ջրում տեղակայված կղզիներից մեկը` Իջվին (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

1948 թվականին տեղի է ունեցել լճի հարևանությամբ գտնվող Կիտուրո հրաբխի ժայթքումը։ Լիճը եռաց, և այնտեղ ապրող ձկները եփվեցին։ Բնիկները հաճույքով ուտում էին եփած ձուկը` հանելով այն լճից։

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

миниԼճում ապրում են բեղլուները։

Վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի ջրի ստորին շերտերը հագեցած են ածխաթթու գազով և մեթանով։ Մեթանի պաշարները գնահատվում են 55 մլրդ. մ³: Գազերի արտանետումը` երկրաշարժի կամ հրաբխային ակտիվության բարձրացման հետևանքով սպառնում է հարակից տարածքների երկու միլիոն բնակիչների կյանքին[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Киву // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. Կաղապար:Словарь географических названий зарубежных стран
  3. 3,0 3,1 Демократическая Республика Конго, Уганда, Кения, Руанда, Бурунди, Танзания // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 153. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  4. 4,0 4,1 4,2 Киву (озеро в Африке) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. Կաղապար:Книга:Африка-ЭС
  6. «Опаснейшие озёра». Daypic.ru. 2015 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]