Կիպրոս (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Կիպրոս
Տեսակկղզի
Երկիր Կիպրոս,  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և  Միացյալ Թագավորություն
ՎայրՄիջերկրական ծով
Երկարություն225 կմ
Լայնություն90 կմ
Մակերես9234 կմ²
Ամենաբարձր կետըՕլիմպոս
Բնակչություն1 120 489 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Կիպրոս (հուն․՝ Κύπρος, թուրքերեն՝ Kıbrıs, անգլ.՝ Cyprus), կղզի Միջերկրական ծովում։ Աշխարհագրորեն գտնվում է Ասիա աշխարհամասում։ Գտնվում է 380 կմ Եգիպտոսից, 105 կմ Սիրիայից և 75 կմ Թուրքիայից հեռավորության վրա։ Կղզու վրա կա երեք պետություն, որոնցից մեկը՝ Ակրոտիրի և Դեկելիան, հանդիսանում են Մեծ Բրիտանիայի ռազմական բազան Միջերկրական ծովում։

Կիպրոս կղզու վրա է գտնվում նաև Կիպրոսի Հանրապետությունը, որից անկախություն է ուզում ձեռք բերել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել է բացառապես Թուրքիան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին ձգվում է 240 կմ՝ արևելքից արևմուտք, իսկ հարավից հյուսիս՝ առավելագույն լայնությունը 100 կմ է։ Կղզու տարածքը կազմում է 9251 կմ²[1]։

Կղզու վրա գտնվող երկրներից ամենամեծ չափաբաժինը հասնում է Կիպրոսի Հանրապետությանը։ Ամբողջ կղզու 57,6%-ը պատկանում է Կիպրոսին, 36%-ը՝ մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսին, և միայն 3,7%-ը Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) բուֆերային տարածք հանդիսացող Ակրոտիրի և Դեկելիային (Մեծ Բրիտանիա

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների Կիպրոսի Հանրապետությունում ու Ակրոտիրի և Դեկելիայում միասին ապրում է 838 897 մարդ[2]։ Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզու են համարվում անգլերենը և հունարենը։

Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ապրում է 265 100 մարդ[3]։ Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական լեզու են համարվում թուրքերենը և անգլերենը։ Մեծ տարածում ունի նաև հունարենը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրոսի բնությունն այնքան էլ հարուստ չէ և այստեղ չկան բազմատեսակ կենդանիներ, որոնք բնորոշ են բացառապես Կիպրոսին։ Էնդեմիկ կենդանատեսակներից այստեղ ապրում են միայն Փոքրասիական վայրի ոչխարները՝ մուֆլոնները։ Վերջին տարիներին մուֆլոնների թիվը Կիպրոսում (նաև Հայաստանում) կտրուկ նվազել է և Կիպրոսի կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում կենդանիներին ոչնչացման եզրից հանելու համար։

Անտառային գոտիներում, լեռնոտ շրջաններում հանդիպում են աղվեսներ և լեռնային նապաստակներ։ Լեռների ստորոտներին հանդիպում են մողեսներ, կարիճներ և օձեր։ Բացառիկ տեսակներից այստեղ հազվադեպ հանդիպում են քամելեոններ։ Կիպրոսում հանդիպում են գորտերի մի քանի տեսակներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային է և տարվա ընթացքում ջերմաստիճանը չի լինում բացասական։

Տարվա եղանակ Առավոտյան ջերմաստիճան Երեկոյան ջերմաստիճան
ձմեռ 10-20 °C 5-12 °C
գարուն 20-30 °C 15-20 °C
ամառ 25-40 °C 25-35 °C
աշուն 15-30 °C 10-20 °C

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Franz Georg Maier: Cypern – Insel am Kreuzweg der Geschichte. München 1982, ISBN 3-406-09089-3.
  • Pavlos Tzermias: Geschichte der Republik Zypern. Francke, Tübingen 2004, ISBN 3-7720-8060-X.
  • Julia Chatzipanagioti: Griechenland, Zypern, Balkan und Levante. Eine kommentierte Bibliographie der Reiseliteratur des 18. Jahrhunderts. 2 Bde. Lumpeter & Lasel, Eutin 2006, ISBN 3-9810674-2-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոս (կղզի)» հոդվածին։