Կինչո Ավրամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինչո Ավրամով
բուլղար․՝ Кънчо Аврамов
Ի ծնեբուլղար․՝ Кънчо Аврамов
Ծնվել էփետրվարի 18, 1941(1941-02-18)
ԾննդավայրGolyamo Peshtene, Vratsa Municipality, Վրաչայի մարզ, Բուլղարիա
Վախճանվել է2011
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1968)
Մասնագիտությունքանդակագործ, համալսարանի դասախոս և դպրոցի ուսուցիչ
ՈւսուցիչSekul Krumov?

Կինչո Ավրամով (բուլղար․՝ Кънчо Маринов Аврамов, փետրվարի 18, 1941(1941-02-18), Golyamo Peshtene, Vratsa Municipality, Վրաչայի մարզ, Բուլղարիա - 2011, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի քանդակագործ, նկարիչ–գրաֆիկ, զինանշանի նկարիչ, մեդալագործ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի զինանշանի նախագիծ: Հեղինակներ` Կինչո և Էմիլ Ավրամովներ, 1995
Բրացիգովոյի զինանշանը

1968 թվականին ավարտել է Կերպարվեստի բարձրագույն ինստիտուտի (այժմ` Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա) քանդակագործության բաժինը[1]։

1970-1974 թվականներին դասավանդել է Սոֆիայի կերպարվեստի «Իլյա Պետրով» ազգային ուսումնարանում։ 1974 թվականից եղել է Գեղարվեստի ազգային ակադեմիայի պլաստիկայի բաժնի ավագ օգնական[1]։

Մասնակցել է մի քանի խմբային և անձնական ցուցահանդեսների։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարական մի շարք գյուղերի և քաղաքների զինանշանների, ինչպես նաև` հոբելյանական մետաղադրամների և հուշադրամների հեղինակ է։ Դրանցից են.

  • 1981` «Բուլղարիայի 1300-ամյա. Հրիստո Բոտև և Շանդոր Պետեֆի»
  • 1985` «Բուլղարյայում կազմակերպված զբոսաշրջության 90-ամյակ. Ալեքո Կոնստանտինով»
  • 1987` «Վասիլ Լևսկու ծննդյան 150-ամյակ»
  • 1988` «Խաջի Դիմիտրի և Ստեֆան Կարաջայի մահվան 150-ամյակ»
  • 1988` «ԽՍՀՄ-ԲԺՀ երկրորդ համատեղ տիեզերական թռիչք»
  • 1989` «Վասիլ Ապրիլովի ծննդյան 200-ամյակ»
  • 1989` «Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի 120-ամյակ»
  • 1994` «Բուլղարիայում գիմնաստիկայի 100-ամյակ»
  • 1998` «Բուլղարիայի` օսմանյան լծից ազատվելու 120-ամյակ»
  • 2000` «Բուլղարիայի միացումը Եվրամիությանը. Ցար Ֆեոդոր Սվյատոսլավ Տերտեր»[2]

1992 թվականին արժանացել է Բուլղարիայի զինանշանի ստեղծման համար հայտարարված մրցույթի երկրորդ մրցանակին։ Նույն տարում ստացել է նաև Բուլղարիայի մետաղադրամների ստեղծման մրցույթի երկրորդ մրցանակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Кънчо Аврамов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  2. «Българска народна банка. Каталог. Монети. София, БНБ, 2014. с. 95, 103, 105, 109, 114, 118, 119, 139, 148, 152 и 155» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]