Կինոնկարահանման ապարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելային դիտոցով կինոնկարահանման ապարատի սկզբունքային սխեմա

Կինոնկարահանման ապարատ, որոշակի ժամանակահատվածներում կինոժապավենի վրա օբյեկտները նկարահանող ապարատ, նկարահանումը կատարվում է հաջորդական պատկերումների (կինոկադրերի) տեսքով, որոնք օգտագործվում են կինոնկարի ստեղծման համար։ Կինոապարատը կազմված է հետևյալ մասերից.

  1. Նկարահանման օբյեկտիվ
  2. Հայելային փական
  3. Կոլեկտիվային ոսպնյակ
  4. Հայելի
  5. Դիտոց-խոշորացույց
  6. Մատուցման կասետ,
  7. Ատամնավոր ձգող թմբուկ
  8. Վերևի օղակ
  9. Կադրի պատուհան
  10. Կինոնկարի կանալ
  11. Թռիչքի մեխանիզմ
  12. Ներքևի օղակ
  13. Պահող ատամնավոր թմբուկ
  14. Ընդունող կասետ

Կինոնկարահանման ապարատի օպտիկական մասը բաղկացած է նկարահանման օբյեկտիվից և դիտոցային համակարգից։ Հայելային Կինոնկարահանման ապարատում լույսի ճառագայթները հայելիով և հայելային փականով ուղղվում են դիտոց-խոշորացույցի վրա, որի միջոցով դիտվող պատկերը ստացվում է կոլեկտիվ ոսպնյակի հարթ փայլատ մակերևույթի վրա։ Կինոնկարահանման ապարատը կարող է ունենալ մեկ մշտական օբյեկտիվ (իրանի մեջ ամրացված) կամ տարբեր կիզակետային հեռավորություններով փոխովի օբյեկտիվների հավաքածու։ Կինոնկարահանման ապարատի մեխանիկական մասը բաղկացած է ժապավենաձիգ մեխանիզմից, հաղորդակից և փականից։ Ըստ նշանակման և կոնստրուկտիվ առանձնահատկությունների, կինոնկարահանման ապարատները լինում են ձեռքի և ստացիոնար։ Տարբերում են նաև սինխրոն, ճշգրիտ, մասնագիտացված, սիրողական և հատուկ կինոնկարահանման ապարատներ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոնկարահանման ապարատ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 436