Կերալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերալա
കേരളം
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մասն էՀնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՏրիվանդրամ[1]
Ամենաբարձր կետԱնամուդի
Օրենսդրական մարմինԿերալայի օրենսդիր ժողով
ՆահանգապետՀասան Ֆարուկ Մարիկար
Գլխավոր նախարարՕօմմեն Չանդի
Հիմնական լեզումալայալամ
Պաշտոնական լեզուներմալայլամ[2] և անգլերեն[3]
Բնակչություն33 387 677
Խտություն859,11-րդ
Տարածք38 863  (21-րդ տեղ)
Հիմնադրված էնոյեմբերի 1, 1956[4] թ.
Սահմանակցում էԹամիլ Նադու, Կառնատակա և Պոնդիչերրի
Ժամային գոտիUTC+5:30[5]
ՓոխարինեցՄադրաս և Travancore-Cochin?
ISO 3166-2 կոդIN-KL
Ավտոմոբիլային կոդKL
kerala.gov.in

Կերալա (անգլ.՝ Kerala, բառացի՝ Կոկոսյան արմավենիների երկիր), նահանգ Հնդկաստանի հարավ-արևմուտքում, Արաբական ծովի ափին։ Տարածությունը 38, 9 հազար կմ² է, բնակչությունը՝ 21, 3 միլիոն (1971), կենտրոնը՝ Տիրուվանանտապուրամ։ Տարածքի մեծ մասը գրավում է Մալաբարյան ափի դաշտավայրը, արեալում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը մալայալի լեզվով նշանակում է «կոկոսյան արմավենիների երկիր» (Հնդկաստանի կոկոսյան արմավենիների բոլոր տնկարկների ավելի քան 70%֊ը բաժին է ընկնում Կերալային)[6]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման արևադարձային է, մուսսոնային, տարեկան տեղումները՝ 3000 մմ։ Ագրարային շրջան է։ Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է կոկոսյան արմավենու տնկարկներով (Հնդկաստանի տնկարկների 70%-ը) և բրնձի ցանքատարածություններով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում են նաև ընկուզենի, տապիոկա, պլանտացիոն կուլտուրաներ, համեմունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ։ Զարգացած է ձկնորսությունը։ Կան մոնացիտային ավազի խոշոր հանքաշերտեր։ Տեղական հանքային հումքի բազայի վրա ստեղծվել է գրաֆիտային նյութերի, կղմինդրի, աղյուսի արտադրություն։ Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավերամշակման գործարաններ, ընկույզի վերամշակման և փաթեթավորման, կոկոսյան յուղի արտադրության ձեռնարկություններ, բամբակեղենի, փայտամշակման, քիմիական, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. thiruvananthapuram
  2. https://archive.india.gov.in/knowindia/state_uts.php?id=73
  3. Languages spoken
  4. http://www.stateofkerala.in/kerala_facts/kerala_history.php
  5. Time zone
  6. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 390
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերալա» հոդվածին։