Կենդանիների տեղաշարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդանիների տեղաշարժ (կենդանիների միգրացիա), պայմանավորված նրանց տարածման շրջաններում գոյության պայմանների փոփոխությամբ կամ զարգացման ցիկլի առանձնահատկություններով։ Տարբերում են հորիզոնական (ցամաքում և ջրում) և ուղղաձիգ (լեռներում, հողում, ջրի խորքում, բուսածածկույթում), ակտիվ և պասսիվ, կանոնավոր (սեզոնային կամ օդային) և անկանոն (երաշտի, հրդեհի և այլ դեպքերում) տեղաշարժեր։ Տեղի են ունենում կենդանիների կողմնորոշման (արևով, լուսնով, աստղերով, ջրափերով, լեռների գծագրությամբ, Երկրի մագնիս, դաշտով և այլն) ունակության շնորհիվ։ Տեղաշարժերի ուսումնասիրությունն անհրաժեշտ է կենդանիների արդյունավետ պահպանության և օգտագործման կարգավորման, վնասատուների (օրինակ՝ չվող մորեխ) և վարակիչ հիվանդություններ (թռչնագրիպ և այլն) տարածող կենդանիների դեմ պայքարի համար։

Կենդանիների տեղաշարժման տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն կենդանիների տեղաշարժման 3 տեսակ՝ աննշան տեղաշարժումներ, չու, քոչ և միգրացիաներ։

Աննշան տեղաշարժումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննշան տեղաշարժումները հատուկ են հիմնականում փոքր տարածությունների վրա բնակվող և նստակյաց կենսակերպ վարող ցածրագույն կենդանիներին։

Որպես օրինակ կարող է հանդիսանալ սովորակական պնակիկը, որը տեղատվության ժամանակ կերակուր փնտրելու նպատակով շարժվում է ժայռի իր տեղից, իսկ մակընթացության ժամանակ նորից վերադառնում է իր տեղը։

Չու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների մեծամասնությունը չվում են, նախքան իրական ցրտերի հաստատվելը, երբկեր գտնելը դժվարանում է։ Այս կերպ նրանք երբեք հնարավորություն չեն ունենումիմանալ, թե ինչպիսին է ձմեռը իրականում։ Աշնանային միգրացիան սկսվում է անմիջապես ձագերի մեծանալուց հետո, որպեսզինրանք կարողանան դիմանալ միգրացիայի դժվարություներին և խոչընդոտներին։ Ձագերը հետևում են իրենց ծնողներին, որոնքիրենց սովոեցրել են թռչել։ Եվ այսպիսով միգրացիայի հիմնական պատճառը ցրտաշունչ ձմռանից խուսափելը չէ, այլ գարնանընձեռած հնարավորությունից օգտվելը։

Շուրջ հինգ ամիսների ընթացքում՝ սկսած փետրվարից մինչև հունիս, չվող թռչունների մեծամասնությունը վերադառնում է Եվրոպա։ Հետո նրանք բնադրում են և բույն դնելուց ու ձագ հանելուց հետո լքում են Եվրոպան։ Հետաքրքիր է, որ գարնանային չուն առավել արագ է, քան աշնանայինը։ Օրինակ՝ ճահճային եղեգնաթռչնակը, որն ավելի փոքր է, քան ճնճղուկը, աշնանը չվում է շուրջ 6-7 ամսում, որից հետո նա ձմեռում է 8-10 շաբաթ և գարնանը կրկին վերադառնում է հետ 9-10 շաբաթում։

Շատ դեպքերում գարնանային միգրացիան մրցավարշավի է նմանվում՝արու թռչունները մրցում են առաջինը լինելու համար։ Նրանք, որոնք վերադառնում են առաջինը, հնարավորություն են ունենում ընտրել բույն կառուցելու և սննդով հարուստ լավագույն վայրը։ Եվ այս ամենից հետո արու թռչունը հասնելով իր նպատակատեղին, այդքան երկար թռիչքից հետո, պետք է ուժեղ լինի, որ սկսի հարսանեկան խաղերը։ Նա ստիպված է պաշտպանել իր տարածքը մյուսներից, ինչպես նաև գրավել էգին։ Մինչդեռ էգը երկար ճամփորդությունից հետո պետք է ձու դնի, ավելցնի ճարպերի և սպիտակուցների քանակությունը օրգանիզմում։ Ցավոք այն թռչունները, որոնք վերադառնում են իրենց բնակավայրերը և հայտնվում են վատ եղանակային պայմաններում, քիչ հնարավորություններ են ունենում բարեհաջող ավարտել գարունը։

Քոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոչը կեր հայթայթելու անհրաժեշտությամբ առաջացած տեղաշարժման տեսակ է։ Քոչը հատուկ է երաշտային կամ կիսաերաշտային շրջանների բնակիչներին։ Որոշ տեսակներ կյանքի ընթացքում միգրացիա է կատարում մի քանի անգամ մյուսները մեկ անգամ։ Կանոնավոր միգրացիաների, քոչերի, և տեղափոխության այլ տեսակների միջև չկան հստակ տարբերություններ։ Բայց դրանք բոլորը միասին հանդիսանում են կենդանիների ողջ մնալն ու տարածումը ապահովող հարմարվողական հատկությունների մի մասը։

Գազանների քոչերն ու միգրացիաները տարատեսակ են։ Յուրաքանչյուր տեսակի մոտ դրանք ունեն իրենց առանձնահատկությունները։ Որոշ կենդանիների մոտ քոչը առաջանում է ընտանիքի քայքայվելու շրջանում, երբ նրանց վտարում են ծննդավայրից, ընդ որում ոչ այնքան հեռու վայրեր։

Մյուսների մոտ ամեն տարի՝ էկոլոգիական պայմանների և տարվա եղանակների փոփոխման հետ կապված, երրորդների մոտ ՝ գլխաքանակի կտրուկ ավելացման հետևանքով կատարվում է գազանների զանգվածային վտարում (նրանք այլևս չեն վերադառնում), և վերջապես չորրորդները պայմանավորված դրանց ապրելակերպի և կենսաբանական սովորույթներով ՝օրվա ընթացքում կատարում են պարբերական տեղաշարժումներ։ Այդ ամենը զգալիորեն բարդացնում է կենսաբանական գիտության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող ՝ միգրացիաների ուսումնասիրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։