Կարո Սասունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Սասունի
Դիմանկար
Ծնվել է1889[1][2]
ԾննդավայրԱհարոնք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1977[1][2]
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Հայաստանի Առաջին Հանրապետություն և  Լիբանան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն և թուրքերեն
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունիրավաբան
ԿուսակցությունՀՅԴ

Կարո Սասունի (1889[1][2], Ահարոնք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1977[1][2], Բեյրութ, Լիբանան), հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Սասունին ծնվել է 1889 թ. հուլիսի 15-ին Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում։ Նա Ղազարի ութը զավակներից վեցերորդն էր։ Իր իսկ արտահայտությամբ՝ ծնողների ստեղծած «ծով հարստության» մեջ աչք բացած Կարոն կոչված էր գնալու ծուռ Դավթի ճանապարհով՝«իրենց թաղի հաւերն ու ընկոյզները քարկոծելով և կամ հօր հրացանը ձեռքը` սարերու վրայ որսորդութեան ելլելով»։ 1901 թվականին ավարտել է Մուշի Մխիթարյան վարժարանը, իսկ նույն տարվա աշնանից նա սովորում է Մշո Մուրադ - Մխիթարյան վարժարանում, որը շրջանի միակ միջնակարգ դպրոցն էր։ Կ. Սասունին Մխիթարյան վարժարանում սովորել է հինգ տարի` մինչև 1906 թվականը՝ աչքի ընկնելով ուսումնատենչությամբ և բացառիկ ընդունակությամբ։ 1912 թվականին նա ավարտել է Կ. Պոլսի համալսարանի իրավաբանաֆակուլտետըուղը։ Այնուհետև գործել է Տարոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916 թվականին, երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Կարո Սասունին Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական։ Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը Արևելյան Հայաստան։ 1920 թվականի մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ղեկավարներից էր։ Հայրենիքի փրկության կոմիտեի կազմում եղել է ներքին գործերի նախարար։ Բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումից հետո անցել է արտասահման, նախ՝ Փարիզ, ապա՝ Բեյրութ, որտեղ զբաղվել է ստեղծագործական, հրատարակչական աշխատանքով։ Բեյրութում 1962-1974 թթ. եղել է «Բագին» գրական-գեղարվեստական ամսագրի վարիչ խմբագիրը։ Ուսումնասիրել է հայ ազգային-ազատագրական շարժման, Մեծ եղեռնի, Հայաստանի առաջին հանրապետության պատմության հիմնախնդիրները, որոնց հիման վրա գրել է մի շարք արժեքավոր պատմագիտական ուսումնասիրություններ և գեղարվեստական երկեր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՍասունՄուշի կռիւները 1904–ին (մասնակցողներու պատմածներէն), ա. տ., 1917, 48 էջ։
  • Տաճկահայաստանը ռուսական տիրապետութեան տակ (1914–1918 թթ.), Պոսթըն, 1927, 187 էջ։
  • Ապրիլեան եղեռնը քննական ակնոցով, Փարիզ, 1931, 64 էջ։
  • Հրայրի դերը (ակնարկ մը անոր յեղափոխական նկարագրին վրայ), Հայրենիք ամսագիր, Բոստոն, 1931, թիւ 4, էջ 72–88:
  • Լեռներու խորհուրդը (պատմուածքներ), Պէյրութ, 1934, 276 էջ։
  • Գէորգ Չաւուշ (Կենսագրական գիծեր), Փարիզ, 1939, 19 էջ։
  • Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ (ակնարկ մը անոր յեղափոխական նկարագրին վրայ), Սօֆիա, 1939։
  • Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957, 1252 էջ։
  • Կեանքի յորձանուտին մէջ, Պէյրութ, 1962։
  • Պատմութիւն արևմտահայ արդի գրականութեան, 2–րդ հրտ., Պէյրութ, 1963, 397 էջ։
  • Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ (ակնարկ մը անոր յեղափոխական նկարագրին վրայ), 2–րդ հրտ., Պէյրութ, 1964, 48 էջ։
  • Ապրիլեան եղեռնը քննական ակնոցով, 2–րդ հրտ., Պէյրութ, 1965, 64 էջ։
  • Թրքահայաստանը Ա. աշխարհամարտի ընթացքին (1914–1918 թթ.), Պէյրութ, 1966, 224 էջ։
  • Սարերու ասլանը (Գէորգ Չաւուշի կենսագրավէպը), Պէյրութ, 1966, 667 էջ։
  • Մայիսեան խռովութիւնները և թաթարական ապստամբ շրջանները (Հայաստանը 1920–ին), Պէյրութ, 1968, 208 էջ։
  • Հայ–թրքական պատերազմը (1920–ին), Պէյրութ, 1969, 218 էջ։
  • Քիւրտ ազգային շարժումները և հայ–քրտական յարաբերութիւնները (ԺԵ դարէն մինչև մեր օրերը), Պէյրութ, 1969, 331 էջ։
  • Փետրուարեան ապստամբութիւնը (1921 թ.), Պէյրութ, 1970, 263 էջ։
  • Յուշեր և վկայութիւններ, Պէյրութ, 1972։
  • Լեռներու խորհուրդը (պատմուածքներ), 2–րդ հրտ., Թեհրան, 1982, 267 էջ։
  • Սարերու ասլանը (Գէորգ Չաւուշի կենսագրավէպը), 2–րդ հրտ., Թեհրան, 1983, 667 էջ։
  • Լեռներու խորհուրդը (պատմուածքներ), 3–րդ հրտ., Պէյրութ, 1984, 225 էջ։
  • Պատմութիւն Տարօնի աշխարհի, 2–րդ հրտ., Անթիլիաս, 2013, 1166 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։