Կարմրակն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրակն
Կարմրակն
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Rutilus rutilus
Հատուկ պահպանություն

Կարմրակն, մանրածածան, ծովային և լճային շատ տարածված ձուկ։ Զանգվածը 30-100 գ (երբեմն՝ մինչև 1,5 կգ) է։ Մարմինը պատած է խոշոր արծաթագույն, հեշտ մաքրվող թեփուկներով։ Միսը սպիտակ է, քիչ ճարպոտ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրակնը կարելի է տապակել կամ նրանով ձկնապուր պատրաստել։

Հայաստանի ջրավազաններում, գլխավորապես Մեծամոր լճում և Սև ջրում, ապրում է Հայկական կարմրակն (երբեմն լաստ են անվանում), որն այնքան է տարբերվում նույն տեսակի ձկներից, որ այն առանձնացրել են որպես առանձին ենթատեսակ։ Հայկական կարմրակնը արդյունագործական նշանակություն չունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակն» հոդվածին։