Կարմիր արա
Կարմիր արա | |
Կարմիր արա | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Թութակակերպեր (Psittaciformes) |
Վերնաընտանիք | Թութակ (Psittacoidea) |
Ընտանիք | Թութակ (Psittacidae) |
Ենթաընտանիք | Arinae |
Ցեղ | Արա (Ara) |
Տեսակ | Կարմիր արա (A. macao) |
Միջազգային անվանում | |
Ara macao | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կարմիր արա (լատին․՝ Ara macao)[1], թութակակերպերի կարգի թութակների ընտանիքի թռչուն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականության մեջ կարմիր արան առաջին անգամ հիշատակվում է 1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում.
Դուրս գալով Անտիոչ քաղաքից դեպի Կարթագեն, երբ մենք այն բնակեցրինք, կապիտան Խորխե Ռոբլեդոն և այլք հայտնաբերեցին այնքան ձուկ, ու մենք սպանում էինք մահակով, որոնք միայն ուզում էինք բռնել... Կան մեծ թվով հնդկահավեր, փասիաններ, տարբեր տեսակի թութակներ, կարմիր արա [guacamayas], որ շատ վառ գունավորում ունի։
— Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», մաս I, գլուխ IX[2]
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 78-90 սմ է, թևերինը՝ 28-40 սմ, պոչինը՝ 50-62 սմ։ Գլուխը, թևերի վերին մասը, պարանոցը, մեջքի վերևը, կրծքավանդակը և փորը կարմիր են, պոչի վերևի հատվածը և թևերի ներքևի հատվածները՝ մուգ երկնագույն են, թևերի եզրերով անցնում է դեղին բիծ։ Մերկ այտերը բաց գույնի են և եզերված սպիտակ փետուրների շարքով։ Ծիածանաթաղանթը դեղին է։ Վերնակտուցը սպիտակ է, կտուցի հիմքի մոտ ունի շագանակագույն-սև բծեր և սև ծայրով։ Էգի կտուցը ավելի փոքր է և հիմքում լայն, իսկ նրա վերին հատվածը ավելի կոր է։
Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում է Մեքսիկայից մինչև Էկվադոր, Բոլիվիա և Ամազոն ընակած տարածներում։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակեցնում են արևադարձային անտառները։ Նախնտրում են մնալ բարձր ծառերի սաղարթում։ Հիմնականում սնվում են բուսական կերով՝ պտուղներ, ընկույզ, ծառերի երիտասարդ ընձյուղներ։ Գյուղատնտեսական կուլտուրաների հասունացման շրջանում թռչում են դաշտեր և կերակրվում այնտեղ, ինչը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ կապված են բնի հետ և այն օգտագործում են բազմացման սեզոնին մի քանի տարի անընդմեջ։ Զուգավորման շրջանն սկսվում է ապրիլ-մայիսին։ Թռչունների փոխհարաբերություններն այդ շրջանում բավական հետաքրքիր են։ Իրար կողքի նստելով ճյուղի վրա և պոչերն ուղղելով հակառակ ուղղությամբ՝ թութակները խնամքով հարդարում են միմյանց գլխի, պարանոցի, պոչի ու պաչի տակ գտնվող փետուրները, իսկ այդ գործողություններն ուղեկցվում են ոչ բարձր ղլղլոցներով։ Ապա արուն սկսում է պարել՝ օրորելով գլուխը և այն թեքելով հետ ու տարուբերելով։
Կարմիր արաները դնում են մինչև 50 սմ երկարությամբ 2-3 ձու։ Թխսում են 24-26 օր։ Ճտերը դուրս են գալիս կույր ու առանց փետուրների, և առաջին օրերին նրանց կերակրում է հիմնականում էգը, որն էլ տաքացնում է նրանց։ Փետրավորումն սկսվում է կյանքի երկրորդ ամսում, իսկ 10 ամիս անց ամբողջովին ավարտվում է փետուրների աճը։ Հարյուր օրական հասակում ճուտերը հեռանում են բնից։
Մարդը և կակադուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ ժամանակներից կարմիր արաներին որսացել են հնդկացիները։ Թռչունի միսն օգտագործվել է սննդի մեջ, իսկ փետորւրները՝ նետերի համար և որպես զարդարանք։ Այս թռչունների միսն ունի լավ համ և համեմատվում է կովի մսի հետ։ Կարմիր արաների բները համարվել են հարստություն և ժառանգվել են հորից որդուն, քանի որ նրանց երկար ու վառ գունավորում ունեցող փետուրները բարձր են գնահատվել ծիսական արարողությունների ժամանակ։
Կարմիր արաների առաջին ներկայացուցիչները Եվրոպայում հայտնվել են 16-րդ դարի կեսերին։ Վարժեցվում են, կարող են սովորել արտասանել մինչև 100 և ավելի բառ։ Սակայն նրանց տնային պայմաններում հազվադեպ են պահում։ Այդպիսի խոշոր թռչունին տանը պահել դժվար է, և իրենց մեծ չափերի ու բարձր ձայնի պատճառով դրանք անտանելի են լինում սենյակում։ Ապրում են մինչև 90 տարի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 113. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
- ↑ Педро де Сьеса де Леон. (2008 թ․ հուլիսի 24). «Хроника Перу. Часть Первая». www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гринёв В. А. Попугаи: Справочное пособие. — М.: Лесная промышленность, 1991. — 334 с. — ISBN 5-7120-0296-5
- Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение. — Ростов-на-Дону: Владис, 2001. — 320 с. — ISBN 5-94194-073-4
- Энциклопедия декоративных и экзотических птиц/ Авт-сост. А. П. Умельцев. — М.: Локид-Пресс, 2002. — 368 с. — ISBN 5-320-00436-2
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր արա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր արա» հոդվածին։ |
|