Կարլովաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կարլովաց
խորվ.՝ Karlovac
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Հիմնադրված էհուլիսի 13, 1579 թ.
Առաջին հիշատակում1579
Մակերես401,1 կմ², 95,3 կմ²
ԲԾՄ112 մետր
Բնակչություն49 377 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ047
Փոստային դասիչ47000
Ավտոմոբիլային կոդKA
Պաշտոնական կայքkarlovac.hr
Կարլովաց (Խորվաթիա)##
Կարլովաց (Խորվաթիա)

Կարլովաց (խորվ.՝ Karlovac, գերմ.՝ Karlstadt, հունգ.՝ Károlyváros), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում, Կարլովացի ժուպանության վարչական կենտրոնն է։

Գտնվում է մայրաքաղաք Զագրեբից 56 կմ հարավ-արևմուտք, Կորանա գետի Կուպու թափվելու տեղի հարևանությամբ։ Քաղաքով հոսում են ևս երկու գետեր` Դոբրան ու Մրեժնիցան։

Բնակչությունը 49.082 մարդ է (2001)։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքով են անցնում Զագրեբ-Ռիեկա ավտոմայրուղին ու երկաթգիծը։ Կարլովացը ավտոբուսային կանոնավոր երթուղով կապված է Խորվաթիայի խոշորագույն քաղաքների հետ։

Կարլովացի արդյունաբերական գլխավոր ձեռնարկությունը գարեջրի` Խորվաթիայում խոշորագույն գործարանն է, որն արտադրում է «Կարլովաչկո» (Karlovačko) նշանավոր գարեջուրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլովացը հիմնադրվել է 16-րդ դարի վերջին որպես Կորանա և Կուպա գետերի միջև ընկած ամրոց։ Ամրոցի հիմքերը պահպանվել են մինչ օրս։ Ամրոցի շինարարությունը սկսվել է 1579 թվականին ավստրիացի էրցհերցոգ Կարլ II-ի հրամանով, ում անունով էլ ամրոցն անավանակոչվել է։

Նրա հիմնական նպատակն էր Կուպայի հովիտը պահպանել թուրքական հարձակումներից, ինչը հաջողվել է. թուրքերը յոթ անգամ պաշարել են այն (վերջին անգամ 1672 թվականին)` այդպես էլ չկարողանալով գրավել ամրոցը։

Թուրքական հարձակման վտանգը չեզոքացնելուց հետո քաղաքն ընդարձակվել է մինչև ամրոց և շնորհիվ իր աշխարհագրական հաջող դիրքի` սկսել է արագ զարգանալ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամբողջ Խորվաթիայի հետ Կարլովացը մտել է Հարավսլավիայի թագավորության, իսկ ավելի ուշ` Հարավսլավիայի կազմի մեջ։

Հարավսլավիայի փլուզումից հետո 1991 թվականին քաղաքը դարձել է անկախ Խորվաթիայի մաս։ Դրանից հետո սկսված պատերազմի արդյունքում Կարլովացը լուրջ վնասներ է կրել. շատ շինություններ քանդվել ու վնասվել են։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Երրորդության եկեղեցի։ Կառուցված է բարոկկո ոճով հին քաղաքում։
  • Զորինի պալատ
  • Քաղաքային թանգարան

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գուստավ Կրկլեց (1899-1977) - խորվաթ բանաստեղծ, թարգմանիչ
  • Գայո Պետրովիչ (1927-1993) - հարավսլավացի փիլիսոփա-մարքսիստ
  • Վանյա Շուտլիչ (1925-1989) - հարավսլավացի փիլիսոփա, ֆենոմենոլոգ
  • Վեչեսլավ Խոլեվաց (1917-1970) - Հարավսլավիայում պարտիզանական շարժման ներկայացուցիչ, Հարավսլավիայի ազգային հերոս, Զագրեբի քաղաքապետ (1952-1963)
  • Ալֆրեդ Ֆրեդի Կրուպա (ծնվ.` 1971) - խորվաթ ժամանակակից նկարիչ։ Բազմամասնագիտական նկարիչ Ալֆրեդ Ֆրեդի Կրուպան համարվում է New Ink Art շարժման առաջամարտիկ ուժ, որի համար նա ստացել է միջազգային ճանաչում։
  • Աննա Վիդովիչ (ծնվ.` 1980) - խորվաթ կիթառահար

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլովաց» հոդվածին։