Կարեն Գևորգյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գևորգյան (այլ կիրառումներ)
Կարեն Գևորգյան
Ծնվել էմայիսի 7, 1941(1941-05-07) (82 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1963) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1967)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1963 — այսօր
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0315359

Կարեն Սարգիսի Գևորգյան (մայիսի 7, 1941(1941-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ռուսական և հայկական կինոռեժիսոր և սցենարիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Սարգիսի Գևորգյանը ծնվել է 1941 թվականի մայիսի 7-ին Երևանում։ Այստեղ 1956 թվականին ավարտել է երաժշտական դպրոց։

1963 թվականին ավարտել է ՌՊԿԻ-ի (ВГИК) օպերատորական ֆակուլտետը (Բ. Վոլչեկի արհեստանոց)։ 1963-1964 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին Մոսկվայում ավարտել է բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Լեոնիդ Տրաուբերգի արհեստանոց)։ Աշխատել է «Մոսֆիլմ», «Ցենտրնաուչֆիլմ», Երևանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1970-1981 թթ. աշխատել է Հայֆիլմում, որտեղից վտարվել է «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի արգելվելուց հետո։ Հետագայում աշխատել է «Լենտելեֆիլմ» Դովժենկոյի անվան ստուդիայում (Կիև1993 թվականին ստեղծում է «Նավիգատոր» ստուդիան «Նոր հայկական տարեգրություն» նախագծի համար և նկարահանումներ է անում արցախյան պատերազմի դաշտում։ 2009 թվականից նկարահանում է Հայաստանի պատմության մասին վավերագրական ֆիլմերի շարք։ Դասավանդում է СПбГУКиТ-ում, վարում է հեռուստատեսության և խաղարկային կինոյի ռեժիսորների արհեստանոց։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1962 Տերն ու ծառան, գեղ. օպերատոր
1963 Ճարտարապետություն, վավերագրական սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր
1969 Կապա, կարճ. ռեժիսոր
1969 Ճառ, վավերագրական սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր
1973 Ակադեմիկոս Կնունյանց, Ցենտրնաուչֆիլմ, ռեժիսոր
1974 Այստեղ, այս խաչմերուկում սցենարիստ (Մ. Մնացականյանի հետ), ռեժիսոր
1976 Օգոստոս ռեժիսոր
1981 Հրաժեշտ սահմանագծից անդին սցեն. (Ա.Դիվանյանի հետ), ռեժիսոր
1982 Մտիր այս աշխարհը, վավ. ռեժիսոր
1983 Իվան Պավլով. Ճշմարտության որոնումներ, Լենտելեֆիլմ սցեն. (Վ. Մակեդոնսկու և Ս. Վորոնինի հետ), ռեժիսոր (Վ. Մակեդոնսկու հետ)
1986 Գիտեմ միայն ես, Լենֆիլմ ռեժիսոր
1990 Ծովի եզրով վազող չալ շունը, Դովժենկոյի անվան ստուդիա սցեն. (Տ. Օկեեվի հետ), օպեր. (Ի. Բելյակովի և Ռ. Վաթինյանի հետ), ռեժիսոր
1996 Համեցեք դժոխք, վավերագրական սցենարիստ, ռեժիսոր
1998 Կոչեմ ապրողաց, վավերագրական սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր
1998 Մեր խաչը, վավերագրական սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր
1998 Ճամփաբաժան, վավերագրական սցենարիստ, ռեժիսոր, օպերատոր
2000 Հայոց տուն ռեժիսոր
2004 Պատերազմ առանց մեկնաբանության ռեժիսոր

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Искусство кино», 8-1996, с. 121—122 (Карен Геворкян «Вина»).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]