Կարասու (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարասու (այլ կիրառումներ)
Կարասու
Բնութագիր
Երկարություն470 կմ
Ավազանի մակերես22 000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾաղկավետ
Գետաբերանի տեղակայումԵփրատ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԹուզլուսու, Շաղագոմքի գետ, Q19312190?, Դերջան, Բարաձոր, Բուլանըղ, Արտվանիսսու և Աղտաղտ
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԷրզրումի մարզ և Էրզինջանի մարզ[1]

Կարասու (թուրքերեն՝ Karasu) կամ Արևմտյան Եփրատ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Արածանիի հետ առաջացնում են Եփրատը։ Երկարությունը՝ 470 կմ, ավազանը՝ 22 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ծաղկավետ լեռների հարավային լանջից՝ մոտ 3000 մ բարձրությունից։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև» և սու ― «ջուր» բառերից, այսինքն՝ «սև ջուր» (թուրքական շատ տարածված գետանուն է, որը նկատի ունի ոչ թե գետի ջրի գույնը, այլ գետի սնման աղբյուրը. գետը գոյանում է գրունտային ջրերից՝ ի հակադրություն Աղսու ― «սպիտակաջուր» գետանվան, որը նկատի ունի գետի գոյացումը ձյան հալոցքային ջրերից)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 310