Կատանիա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատանիա

Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնԿատանիա
Տարածք6773,68 կմ²
Հիմնադրված է1860 թ.
Սահմանակցում էԷննա, Մեսսինա, Սիրակուզա, Ռագուզա և Կալտանիսետա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0933, 0942 և 095
Փոստային ինդեքսներ95100 և 95010–95049
Ավտոմոբիլային կոդCT
provincia.ct.it

Կատանիա (իտալ.՝ Provincia di Catania), (սից.՝ Pruvincia di Catania), գավառ Իտալիայի հարավում, Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը եղել է Կատանիան։ 2015 թվականի օգոստոսի 4-ից նրան փոխարինել է Կատանիա մետրոպոլիտեն քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատանիա գավառը հիմնադրվել էր հույների կողմից մեր թվագրությունից առաջ 729 թվականին։ Ք.ա. 263 թվականին I Պունիկյան պատերազմում հռոմեացիները նվաճել են գավառը[1]։ Այն ունեցել է շատ հրաբխային ժայթքումներ Էտնա գագաթից։ Առաջինը գրանցվել է Ք.ա 475 թվականին[2]։ 1169 թվականին գավառում տեղի է ունեցել աղետալի երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 15000 մարդ՝ միայն Կատանիա քաղաքից[3]։ 1669 թվականին Էտնան կրկին ժայթքեց, որի պատճառով Կատանիա քաղաքում մահացավ 17000 մարդ[2]։ 1693 թվականին կործանարար երկրաշարժ եղավ, որի արդյունքում մոտ 12000 մարդ մահացավ (բնակչության 63%-ը)[4]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատանիա գավառը այն ինը գավառներից է, որոնք գտնվում են Սիցիլիայում[5], ինչն էլ ամենամեծ կղզին է Միջերկրական ծովում[6]։ Հյուսիս-արևելքում է տեղակայված Հոնիական ծովը։ Կալտանիսետա և էննա գավառները եզրագծում են արևմուտքից, իսկ Ռագուզան ու Սիրակուզան՝ հարավից, Մեսսինա գավառը սահմանակից է հյուսիսից։ Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենախոշոր ակտիվ հրաբուխը՝ Էտնան։ Կատանիա քաղաքը եղել է և՛ գավառի մայրաքաղաք, և՛ ամենամեծ կոմունան[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Inc, Merriam-Webster (1997). Merriam-Webster's Geographical Dictionary (անգլերեն). Merriam-Webster. էջ 222. ISBN 9780877795469. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)
  2. 2,0 2,1 «Mount Etna erupts - Mar 08, 1669 - HISTORY.com». HISTORY.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. Falcando, Ugo (1998). The History of the Tyrants of Sicily by "Hugo Falcandus," 1154-69 (անգլերեն). Manchester University Press. էջ 216. ISBN 9780719054358.
  4. «Informazioni sul terremoto». storing.ingv.it. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Klotz, Stefan (2004). Cross Sectional Dependence in Spatial Econometric Models: With an Application to German Start-up Activity Data (անգլերեն). LIT Verlag Münster. էջ 135. ISBN 9783825879181.
  6. Diamond, Jon (2017). The Invasion of Sicily 1943 (անգլերեն). Pen and Sword. էջ 44. ISBN 9781473896123.
  7. Domenico, Roy Palmer (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture (անգլերեն). Greenwood Publishing Group. էջեր 283–284. ISBN 9780313307331.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատանիա (գավառ)» հոդվածին։