Կատալոնյան կրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատալոնյան կրեմ
Կատալոնյան կրեմի բաղադրիչները
կատալոնական խոհանոց
ԵնթատեսակՔաստարդ
Առաջացման երկիր Կատալոնիա
 Crema catalana Վիքիպահեստում

Կատալոնյան կրեմ (կատ. La Creme) կամ Սուրբ Հովսեփի կրեմ-աղանդեր, կատալոնական խոհանոցի ազգային ճաշ։ Նման է ֆրանսիական կրեմ-բրյուլեին, բայց պատրաստվում է ոչ թե կաթի սերուցքով, այլ կաթով։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր բաղադրիչները՝ կաթ, ձու (միայն դեղնուց), շաքարավազ։ Երբեմն ավելացնում են համեմունքներ, դարչին, վանիլ։ Սառչելուց հետո սառը կրեմը ծածկում են շաքարավազով և ենթարկում են բարձր ջերմաստիճանների, որպեսզի շաքարավազը դառնա խրթխրթան։ Որոշ բաղադրատոմսերում ավելացնում են նաև օսլա կամ ալյուր։

Իր երկրորդ անվանումը եկել է այն բանից, որ կրեմը համարվում է ազգային ճաշ՝ Հովսեփի օրվան, որը նշվում է մարտի 19-ին։