Կանխավճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանխավճար, որևէ ծառայության դիմաց համաձայնեցված վարձատրության այն մասը, որ գնորդը վճարում է մինչև աշխատանքն սկսելը՝ պարտավորագիրը ստորագրելուն պես[1]։

ՀՀ օրենսդրությունը չի սահմանում կանխավճար հասկացությունը։ Սակայն քաղաքացիաիրավական նորմերի համակարգային վելուծությունից կարելի է ասել, որ կանխավճարը որոշակի դրամական կամ այլ գույքային արժեք է, որը փոխադարձ պարտավորությունների առկայության դեպքում (որոնցից մեկը դրամային կամ գույքային պահանջ է), պարտապանը վճարում է պարտատիրոջը մինչև հանդիպակաց պարտավորության կատարումը` ի կատարումն պարտավորության։ Ի տարբերություն նախավճարի, կանխավճարը տրվում է միայն ի կատարումն պայմանագրի, սակայն ոչ ի հավաստումն պայմանագրի կնքման։ Պայմանագրի չկատարման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձման նույն չափով[2] (ի տարբերություն նախավճարի)։ 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղաբեկյան, Ալեքսանդր (2008). Գործարարության և տնտեսագիտության բացատրական բառարան. Երևան: Գիտանք. էջ 12. ISBN 978-9939-810-02-7.
  2. «iravaban.net». iravaban.net. 08.06.2013.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 238