Կանաչ Իսպանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ Իսպանիան երկրի քարտեզի վրա

«Կանաչ Իսպանիա» (իսպ.՝ España Verde, բասկ.` Kantauriar eskualdea), աշխարհագրական տարածաշրջան Հյուսիսային Իսպանիայում, Բիսկայան ծոցից մինչև Գալիսիա՝ Ֆրանսիայի Հանրապետության հետ ցամաքային սահմանից մինչև Պորտուգալիայի սահման[1]։

Ի տարբերություն չորային Մեսետայի՝ Կանաչ Իսպանիային բնորոշ է խոնավ ծովային (օվկիանոսային) կլիման։ Տեղումները ընկնում են ամբողջ տարվա ընթացքում՝ 1000-1200 մմ-ից անձրևոտ օրերին հասնելով մինչև 1700-1900 մմ։

Կանաչ Իսպանիայում տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է + 13 °C (լեռնային շրջաններում ավելի ցածր)։ Տարվա ամենատաք ամիսը օգոստոսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը կամ փետրվարը։ Ամենատաք և ամենացուրտ ամիսների տարբերությունը կազմում է 12 °C:

Բացառությամբ բարձր բարձրության լեռնային վայրերի՝ Կանաչ Իսպանիային բնորոշ է ամենասառը մթնոլորտը ամբողջ Իսպանիայում։ Տարածաշրջանը իր անվանումը ստացել է ի շնորհիվ բազմաթիվ կանաչապատ տարածքների առկայության։

Կանտաբրյան լեռների շրջակա տարածքներում աճում են հաճարենի, կաղնի և կեչի։ Ամենատարածված կենդանիներն են իբերիական գայլը, իսպանական այծը և կանտաբրյան գորշ արջը։

Պիրենեյան թերակղզու վրա Կանաչ Իսպանիայի զբաղեցրած տարածքում նախկինում եղել է Աստուրիայի թագավորությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]