Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունThe Canucks
Les Rouges (The Reds)
ՄիությունԿանադայի սոքերի ասոցիացիա
ԿոնֆեդերացիաԿՈՆԿԱԿԱՖ
Գլխավոր մարզիչՍտեֆեն Հարթ
Թիմի ավագMilan Borjan?
ՖԻՖԱ կոդCAN
ՖԻՖԱ դասակարգում75
Ամենաբարձր դիրք40 (դեկտեմբեր 1996)
Ամենացածր դիրք105 (հուլիս 2011)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Ավստրալիա Ավստրալիա 3 – 2 Կանադա Կանադա
(Բրիսբեն, Ավստրալիա; Հունիս 7, 1924)
Ամենախոշոր հաղթանակ
Կանադա Կանադա 7 – 0 Սենտ Լյուսիա Սենտ Լյուսիա
(Գրոս Իսլետ, Սենտ Լյուսիա; Հոկտեմբեր 7, 2011)
Ամենախոշոր պարտություն
Մեքսիկա Մեքսիկա 8 – 0 Կանադա Կանադա
(Մեխիկո, Մեքսիկա; Հունիս 18, 1993)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն1 (Առաջինը՝ 1986)
Ամենալավ արդյունքԱռաջին փուլ (1986)
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն և ոսկե գավաթ
Մասնակցություն13 (Առաջինը՝ 1977)
Ամենալավ արդյունքՉեմպիոն (1985, 2000)
Կոնֆեդերացիաների գավաթ
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2001)
Ամենալավ արդյունքԱռաջին փուլ (2001)
Կայքcanadasoccer.com/men-s-national-team-p144311
 Canada national association football team Վիքիպահեստում

Կանադայի ֆուտբոլի հավաքական, ազգային հավաքական, որը ներկայացնում է Կանադան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Ղեկավարվում է Կանադայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։

Հավաքականը տնային հանդիպումները 2011 թվականից անց է կացնում Տորոնտոյի «Բիմո Ֆիլդ» մարզադաշտում։ Նախկինում հանդես են եկել Մոնրեալի «Ստեյդ Սափութո», Էդմոնտոնի «Commonwealth Stadium» և Սենտ Ջոնսի «King George V Park» մարզադաշտերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորումից ի վեր Կանադայի ֆուտբոլի հավաքականը փայլուն արդյունքներ ցույց չի տվել, միակ ձեռքբերումը 1904 թվականին Սենտ Լուիսի օլիմպիական խաղերում հաղթելն էր։

Սակայն 1980-ական թվականներին ամեն ինչ փոխվեց։ 1985 թվականին հավաքականը դարձավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ոսկե մեդալակիր։ 1986 թվականին հավաքականն առաջին անգամ մասնակցեց աշխարհի առաջնությանը, սակայն առանձնապես հաջողությունների չհասավ․ խմբային փուլում պարտվեց բոլոր 3 հանդիպումներում՝ Ֆրանսիային՝ 0-1, Հունգարիային՝ 0-2 և ԽՍՀՄ-ին՝ 0-2։

1999 թվականին Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականը պայմանագիր կնքեց գերմանացի մարզիչ Հոլգեր Օսիեկի հետ և 2000 թվականին կանադացիները հաղթեցին ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2000 թվականի առաջնությունում։ Խմբային փուլից դուրս գալուց հետո, քառորդ եզրափակչում հավաքականը հաղթեց Մեքսիկայի հավաքականին 2-1 հաշվով, կիսաեզրափակչում կանադացիները հաղթեցին Տրինիդադ և Տոբագոյի հավաքականին 1-0 հաշվով, իսկ եզրափակչում հաղթեցին Կոլումբիայի հավաքականին՝ 2-0 հաշվով։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2000 թվականի առաջնությունում հաղթելու շնորհիվ հավաքականը մասնակցեց 2001 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությանը, որտեղ պարտվեց Ճապոնիայի հավաքականին 0-3 հաշվով, Բրազիլիայի հետ ոչ ոքի խաղաց (0-0) և պարտվելով Կամերունին 0-2 հաշվով՝ զբաղեցրեց վերջին տեղը խմբում։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2000 թվականի առաջնությունում հաղթելը հավաքականին հնարավորություն տվեց նաև մասնակցել 2001 թվականի Ամերիկայի գավաթին, որը չկայացավ, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ էին ծագել։ Ավելի ուշ մրցաշարը կայացավ, սակայն Կանադայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարեց, որ չի մասնակցի մրցաշարին[1]։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2002 թվականի ոսկե գավաթի առաջնությունում Կանադայի հավաքականը կիսաեզրափակչում պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին, սակայն երրորդ տեղի համար պայքարում կանադացիները հաղթեցին Հարավային Կորեայի հավաքականին 2-1 հաշվով, որով դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիր։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2003 թվականի ոսկե գավաթի տնային առաջնությունում հավաքականն անհաջող հանդես եկավ և կարողացավ դուրս գալ խմբային փուլից՝ խփած և ընդունած գնդակների տարբերությամբ։ Սեպտեմբերին գլխավոր մարզիչ Հոլգեր Օսիեկը հեռացավ հավաքականից, իսկ գլխավոր մարզիչ ժամանակավորապես նշանակվեց Քոլին Միլերը։

Կանադայի հավաքականին հաջողությունը կրկին ժպտաց միայն 2007 թվականին՝ Ստիվեն Հանթի գլխավորությամբ, ում օգնությամբ հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2007 թվականի ոսկե գավաթի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։ Կանադացիները հաղթեցին Կոստա Ռիկայի հավաքականին՝ 2-1 հաշվով, պարտվեցին Գվադելուպայի հավաքականին՝ 1-2 հաշվով, հաղթեցին Հայիթիի հավաքականին՝ 2-0 հաշվով, որը թույլ տվեց Կանադայի հավաքականին առաջին տեղով դուրս գալ խմբային փուլից։ Քառորդ եզրափակչում կանադացիները հաղթեցին Գվատեմալայի հավաքականին 3-0 հաշվով, սակայն կիսաեզրափակչում պարտվեցին ԱՄՆ-ի հավաքականին՝ 1-3 հաշվով, որը դարձավ մրցաշարի հաղթողը։

Մայիսի 18-ին Կանադայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարեց, որ հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հավաքականի նախկին խաղացող Դեյլ Միտչելը։ Միտչելի գլխավորությամբ թիմը առանձնակի հաջողությունների չհասավ և ընկերական մի շարք անհաջող հանդիպումներից հետո դուրս թռավ 2010 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլից։ 2009 թվականի մարտի 27-ին Միտչելին ազատեցին մարզչի պարտականություններից և ժամանակավոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ստեֆեն Հարթը։

Դեկտեմբերի 9-ին Հարթը նշանակվեց հավաքականի մշտական գլխավոր մարզիչ[2]։ Նրա գլխավորությամբ հավաքականը ձախողեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2011 թվականի ոսկե գավաթի առաջնության խաղերը՝ չկարողանալով դուրս գալ խմբային փուլից։ 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում հավաքականը լավ խաղ ցուցադրեց, սակայն, չնայած դրան, դուրս թռավ մրցաշարից որակավորման 3-րդ փուլից։

2013 թվականի օգոստոսի 1-ին նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Բենիտո Ֆլորոն[3]։ Ակնկալվում է, որ Ֆլորոն, որպես իսպանական պրեմիերայի թիմերի մարզիչ, կկարողանա հավաքականին դուրս բերել 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ[4]։ 2012 թվականին ղեկավարական մի շարք անհաջող որոշումներից հետո, չկարողանալով հաղթել 14 հանդիպումներից և ոչ մեկում, հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ իջավ ՖԻՖԱ-ի աղյուսակի 114-րդ տեղ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Copa America 2001». Usatoday.com. 2001 թ․ հուլիսի 30. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  2. «Stephen Hart named Canada's new men's head coach». Canadian Soccer Association. 2009 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  3. «Canadian Soccer Association announces Benito Floro as new men's national team head coach». Canada Soccer. 2013 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «Benito Floro looks to reboot culture of Canadian soccer». CBC.ca. 2013 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «The FIFA/Coca-Cola World Ranking Table». FIFA. January 2014. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։