1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951 թվականին ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան։ 1952-1957 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, 1957-1959 թվականներին` ՀԽՍՀ ԳԱ-ին կից կոորդինացիոն խորհրդի գիտքարտուղար, 1959-1962 թվականներին` ՀԿԿ Տավուշի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1965-1976 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի անդամ, 1967-1975 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 6-8-րդ գումարումների պատգամավոր։ 1962-1964 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄԻ պրոռեկտոր, 1964-1967 թվականներին` ՀՊՄԻ ռեկտոր։ 1963-1964 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԿԿ-ին կից Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտական մասով փոխտնօրենի պաշտոնը։ 1967-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1972-1975 թվականներին` արտաքին գործերի նախարար։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Նեպալի Թագավորությունում, 1979-1984 թվականներին` արտակարգ և լիազոր դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում։ 1984 թվականին նշանակվել է Մշակույթի հիմնադրամի նախագահի տեղակալ (Մոսկվա)։ 1987 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել խորհրդային արտգործնախարարությունում, ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահությունում, Մշակույթի խորհրդային հիմնադրամում[1][2][3]։
Մշակույթի նախարարներ։ Պերճ Զեյթունցյան (3 դեկտեմբերի 1990 - 5 դեկտեմբերի 1991) • Հակոբ Մովսես (5 դեկտեմբերի 1991 - 1995) Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարներ: Հակոբ Մովսես (1995 - 8 նոյեմբերի 1996) • Արմեն Սմբատյան (8 նոյեմբերի 1996 - 20 ապրիլի 1998) • Ռոլանդ Շառոյան (8 մայիսի 1998 - 11 հունիսի 2003) Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարներ։ Թամարա Պողոսյան (11 հունիսի 2003 - 3 մայիսի 2004) • Հովիկ Հովեյան (3 մայիսի 2004 - 5 հունվարի 2006) • Գևորգ Գևորգյան (7 փետրվարի - 22 մայիսի 2006) • Հասմիկ Պողոսյան (8 հունիսի 2006 - 8 հունիսի 2007) Մշակույթի նախարարներ: Հասմիկ Պողոսյան (2007թ. հունիսի 8 - 2016 սեպտեմբերի 27) • Արմեն Ամիրյան (2016 սեպտեմբերի 27 - 2018, մայիսի 2) • Լիլիթ Մակունց (2018, մայիսի 12)