Կաղամբաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղամբաթիթեռ
Կաղամբաթիթեռ (էգ)
Կաղամբաթիթեռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Pieris
Տեսակ Կաղամբաթիթեռ (P. brassicae)
Միջազգային անվանում
Pieris brassicae

Կաղամբաթիթեռ (լատին․՝ Pieris brassicae), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ։ ՀՀ-ում հանդիպում է բոլոր մարզերում։ Թևերի բացվածքը 5,5-6 սմ է։

Ձվադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվադրումը

Ձմեռում է հարսնյակը։ Թիթեռների թռիչքը՝ մարտի վերջ-ապրիլի սկզբին։ Ձվադրում է խաչածաղկավոր բույսերի տերևների ստորին երեսին՝ միաշերտ խմբերով (մինչև 200 ձու)։ 1 էգը դնում է 250-300 ձու։ 3-4 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները (երկար է ՝ մինչև 6 սմ), որոնք սնվում են տերևների ստորին երեսին և ուտում են փափուկ հյուսվածքը։

Կաղամբաթիթեռ

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2-րդ մաշկափոխությունը թրթուրները միասին են, ապա ցրվում են ամբողջ բույսի վրա։ Կախված ջերմաստիճանից՝ թրթուրները զարգանում են 17-30 օրում՝ 3-4 անգամ մաշկափոխվելով։ Սնվելն ավարտելով՝ թրթուրները մետաքսյա ոստայնի գոտիով ամրանում են հիմևանյութին և հարսնյակավորվում։ Տարեկան կարող է 3-4 սերունդ տալ։ Զանգվածային բազմացման տարիներին կաղամբաթիթեռների թրթուրները մեծ վտանգ են ներկայացնում բանջարանոցային կաղամբազգիների համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։