Կահիրե (մուհաֆազա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կահիրե
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Մասն էGreater Cairo?
ԿարգավիճակԵգիպտոսի վարչական բաժանում
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնԿահիրե
ԲԾՄ294 մետր
Բնակչություն9 539 673 մարդ (մարտի 28, 2017)[1]
Տարածք3085 ± 1 կմ²[1]
Հիմնադրված էհուլիսի 6, 969 թ.
Սահմանակցում էՇարկիա, Սուեզ, Ալ-Գիզա և Քալյուբիա
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդEG-C
cairo.gov.eg

Կահիրե (արաբ․՝ القاهرة‎‎), մուհաֆազա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Կահիրե քաղաքն է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է երկրի հյուսիսում՝ Նեղոսի դելտայի հարավային մասում՝ Էլ Գիզա մուհաֆազայից հյուսիս-արևելք, Սուեզի մուհաֆազայից արևմուտք և Կալյուբիայի ու Շարկիայի մուհաֆազաներից հարավ։ Այստեղ տեղակայված են պետական կառույցներ, միջազգային և խոշոր ընկերությունների և կազմակերպությունների գրասենյակները, ներառյալ Արաբական պետությունների լիգայի գլխադասային գրասենյակը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակը, բանկային հաստատություններ և այլն։ Կան մի շարք արդյունաբերական գոտիներ՝ Միսր էլ-Գեդիդա, Էլ Ուայլի, Մեդինատ Նասր։

Կահիրե մուհաֆազան չպետք է շփոթել Մեծ Կահիրե եզրույթի հետ` երեք նահանգների քաղաքային ագլոմերացիա (Կահիրե, Էլ Գիզա և Կալյուբիա), ինչպես նաև երկու նոր մուհավազաների` Հելուան և Հոկտեմբերի 6 (2011 թվականի ապրիլին այս երկու մուհաֆազաները չեղյալ են հայտարարվել։ Հելուանը վերադարձվել է Կահիրեի գերատեսչություն, իսկ Հոկտեմբերի 6-ը՝ Էլ Գիզա)։ Ագլոմերացիայի ընդհանուր բնակչությունը, ըստ որոշ գնահատականների, կարող է հասնել 20 միլիոն մարդու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմոգ Կահիրեում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կահիրե (մուհաֆազա)» հոդվածին։