Կակազություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կակազություն
Տեսակհազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԼոգոպեդիա
ՀՄԴ-10F98.5
 Stuttering Վիքիպահեստում

Կակազություն, խոսքի բարդ խանգարում է։ Արտահայտվում է խոսքի բնականոն ռիթմի խախտումով, խոսելու ժամանակ ակամա դադարներով, առանձին հնչյունների և վանկերի հարկադրական կրկնություններով։ Լինում է ֆունկցիոնալ և օրգանական. ֆունկցիոնալ կակազության դեպքում չեն նկատվում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի խոսքի մեխանիզմների օրգանական ախտահարումներ։ Օրգանական կակազությունը հազվադեպ լինում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ) վնասվածքների և նյարդային համակարգն ախտահարող վարակիչ հիվանդությունների դեպքում։ Կակազությունը, որպես կանոն, առաջանում է վաղ մանկական հասակում (2—5 տարեկան), ծավալուն, ընդհանրացված ֆրազային խոսքի ձևավորման ընթացքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակազություն. որո՞նք են պատճառները և ինչպես օգնել երեխային Արխիվացված 2014-10-11 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 188