Կալորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալորիա (լատին․՝ calor — ջերմություն), ջերմության քանակի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է Կկալ (միջազգային նշանակումը՝ cal)։

Կալորայից բացի տարածված է նաև կիլոկալորիան. 1 կկալ = 1000 կալ։

Սկզբում կալորիան սահմանվել է որպես ջերմության այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է 1 գ ջուրը 1 °C տաքացնելու համար։ Մինչև 19-րդ դարի վերջը ո՛չ տաքացման պայմանների, ո՛չ էլ ջերմաստիճանային տիրույթի վերաբերյալ որևէ վերապահում չի արվել։ Այդ պատճառով կիրառվել են տարբեր՝ 0-, 15-, 20-, 25-աստիճանային, միջին, տերմոքիմիական և այլ կալորիաներներ։

Ջրի և գոլորշու հատկություններին նվիրված Առաջին համաշխարհային կոնֆերանսը (Լոնդոն, 1929 թվական) մտցրել է միջազգային կկալ՝ սահմանելով այն իբրև միջազգային կվտ · ժ-ի 1/861, 1 մաս։ Ջրային գոլորշիների հատկություններին նվիրված միջազգային կոնֆերանսներում (1954 թվական և 1956 թվական) որոշում է ընդունվել կալորիայից անցնելու նոր միավորի՝ բացարձակ Ջոուլի, որը հետագայում ներառվել է Միավորների միջազգային համակարգում։ Կալորիայի և ջոուլի միջև առնչությունը հետնյալն է՝ 1 կալ = 4, 1868 ջ (ճշգրիտ)։ 20-աստիճանային կալորիան հավասար է 4, 181 ջ, իսկ տերմոքիմիայում կիրառվող կալորիան՝ 4, 1840 ջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 183