Կաթնատամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթնատամներ

Կաթնատամ, ժամանակավոր ատամներ, որոնք թվով քսանն են՝ ութ կտրիչներ, չորս ժանիքներ և ութ աղորիքներ։ Երեխան ծնվում է առանց ատամների (երբեմն լինում են բացառություններ), կաթնատամների ծկթումը սկսում է վեցից ութ ամսականում, սովորաբար ստորին կենտրոնական կտրիչներից, և ավարտվում երեք տարեկանում։ Կաթնատամների ծկթումը կարող է ուղեկցվել ցավերով, անհանգտտութամբ, ջերմութան բարձրացմամբ, քնկոտութամբ։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնատամների սաղմնադրումը սկսվում է ներարգանդային շրջանի երկրորդ ամսից, ուստի նրանց ձևավորման վրա անմիջականորեն կարող են ազդել հղի կնոջ տարած հիվանդութոունները, սթրեսը, ոչ լիարժեք սնունդը։ Հղիության ութերորդ շաբաթից արդեն գոյութոուն ունեցող ատամնաթիթեղի մեջ առաջանում են տասական զանգականման արտափքումներ (համապատասխանաբար վերին և տտորին ), որից հետագայում էլ առաջանում են կաթնատամները։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնատամները թվով քսանն են։ Կաթնատամային կծվածքում ունենք 8 կտրիչներ, 4 ժանիքներ և 8 աղորիքներ (ծամողական ատամներ)։ Կաթնատամները անատոմիորեն կազմված են՝

  1. պսակից
  2. վզիկից
  3. արմատներից

Կտրիչները և ժանիքները ունեն մեկական արմատ, իսկ աղորիքները (ծամողական ատամները) երեքական արմատներ։ Կաթնատամները կազմված են հետևյալ հյուսվածքներից՝

  1. Էմալ
  2. Դենտին
  3. պուլպան (նարդա-անոթաիիին խուրձը)
  4. ցեմենտ

Էմալը ծածկում է ատամի պսակը և երեխաների մոտ այն ավելի քիչ կրակալված է, ուստի հեշտութամբ է ենթարկվում կարիեսային քայքաման։ Դենտինը ևս ի տարբերություն մնայուն ատամների ավելի քիչ կրակալված է, իսկ դենտինի կառուցվածքային տարր համարվող դենտինային կանալները ավելի լայն են և կարճ, որն էլ իր հերթին նպաստւմ է ինֆեկցիայի արագ տարածմանը դեպի նյարդ և շուրջատամնային հյուսվածքներ։ Ատամի խոռոչը ավելի ծավալուն է, արմատախողովակները ավելի լայն։

Կաթնատամներըը նման են մնայուն ատամներին, սակայն ունեն մի շարք առանձնահատկություններ՝

  • պսակները ավելի փոքր են
  • ավելի կապտավուն երանգ ունեն
  • պսակները ավելի լայն են և տափակ
  • արմատները ավելի չռված են
  • ունեն բարձր թափանցելիություն
  • ավելի քիչ են կրակալված,ուստի հեշտ են բորբոքվում

Կաթնատամնայյին կծվածքում ատամների միջև ունենում ենք ազատ տարածություններ՝ դիաստեմաներ և տրեմաներ։ Դրանք նորմալ են համարվում և այդ տարածությունները հետագայում ապահովվում են կաթնատամներին փոխարինող ատամների ճիշտ դիրքադրումը, քանի որ նույնանուն ատամերից ավելի մեծ է կաթնատամից։ Կաթնատամների արմատները ավելի չռված են, քանի որ արմատների միջև գտնվում է մնայուն ատամի սաղմը։

Ծկթումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնատամների ծկթման ժամանակահատվածների միջին ցուցանիշներն են՝

  • տտորին կենտրոնական կտրիչները 6-9 ամսականում
  • վերին կենտրոնական կտրիչները 7-10 ամսականում
  • ստորին կողմնային կտրիչները 9 -12 ամսականում
  • վերին կողմնային կտրիչները 9-12 ամսականում
  • Վերին առաջին աղորիքները 12-13 ամսականում
  • Ստորին առաջին աղորիքները 13-19 ամսականում
  • Վերին ժանիքները 16- 20 ամսականում
  • Ստորին ժանիքները 17-22 ամսականում
  • Ստորին երկրորդ աղորիքները 20-33 ամսականում
  • Վերին երկրորդ աղորիքները 24-36 ամսականում

Սրանք միջին տվյալներ են և հաճախ լինուն են տատանումներ, սակայն զգալի ուշացումների կամ վաղաժամ ծկթումների դեպքում պետք է դիմել մասնագետի։

Փոխարինումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմայում կաթնատամների արմատները սկսվում են ներծծվելը, կաթնատամները սկսվում են շարժվելը և փոխարինվելը մշտական ատամներով։

  • ստորին կենտրոնական կտրիչները 4-5 տարեկանում
  • վերին կենտրոնական կտրիչները 5-6 տարեկանում
  • ստորին կողմնային կտրիչները 6-7 տարեկանում
  • վերին կողմնային կտրիչները 7-8 տարեկանում
  • Վերին առաջին աղորիքները 8-9 տարեկանում
  • Ստորին առաջին աղորիքները 8-9 տարեկանում
  • Վերին ժանիքները 9-11 տարեկանում
  • Ստորին ժանիքները 9-10 տարեկանում
  • Ստորին երկրորդ աղորիքները 10-12 տարեկանում
  • Վերին երկրորդ աղորիքները 10-12 տարեկանում

Սրանք միջին տվյալներ են և հաճախ լինուն են տատանումներ, սակայն զգալի ուշացումների կամ վաղաժամ փոխարինումների դեպքում պետք է դիմել մասնագետի։

Խնամքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնատամի խնամքը անհրաժեշտ է սկսել առաջին ատամի ծկթումից հետո։ Մայրը երեխային կերակրելուց հետո պետք է ստերիլ բինտով սրբի փոքրիկի ատամը։ Արդեն մոտ երկու տարեկան հասակում, երբ ունենք ձևավորված կաթնատամային կծվածք, ծնողը պետք է երեխային սովորեցնի ատամնախոզանակով ճիշտ մաքրել ատամները, դեռևս առանց ատամնամածուկի, ողողել բերանը ջրով և թքել։ Երեք տարեկանից արդեն թույլատրելի է մաքրել ատամները մանկական ատամնամածուկով՝ առավոտյան հաց ուտելուց հետո և երեկոյան քնելուց առաջ։ Մանկական ատամնամածուկի ընտրությունը պետք է կատարել ելնելով երեխայի տարիքից։ Մինչև 3 տարեկանը նախընտրելի են ֆտոր չպարունակող ատամնամածուկները, 3-8 տարեկանում ֆտորի քանակը չպետք է գերազանցի 500 ppm-ը, 8 -14 տարեկանների համար նախընտրելի են մինչև 1400 ppm ֆտոր պարունակող ատամնամածուկները։ Ատամնախոզանակը ևս պետք է լինի մանկական՝ փափուկ կամ շատ փափուկ, որպեսզի չվնասի երեխաների բերանի խոռոչի փափուկ լորձաթաղանթը։ Ատամնախոզանակը անհրաժեշտ է փոխել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Терапевтическая стоматология детского возраста. Курякина Н.В.