Կազբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազբեկ
վրաց.՝ მყინვარწვერი, օսերեն՝ Сæна
Տեսակլեռ, ստրատոհրաբուխ և քնած հրաբուխ
ԵրկիրՎրաստան
ՏեղադրությունՌուսաստան Ռուսաստան,
Վրաստան Վրաստան[1]
ՆյութՏրախիտ
Լեռնային համակարգԿովկասյան լեռներ
Ձևավորում805 մլն. տարի
Վերջին ժայթքումմ. թ. ա. 650 թվական ± 50 տարի
Բարձրություն (ԲԾՄ)5033,8 մ
Առաջին վերելք1868 թվական՝ Դուգլաս Ֆրեշֆիլդ, Ադոլֆուս Վարբուրթոն Մուր, Ֆրանսուա Դևուասու
Սմիթսոնիան կոդ214020
Կազբեկ (Վրաստան)##
Կազբեկ (Վրաստան)
Կազբեկ (Կովկաս)##
Կազբեկ (Կովկաս)
Պատկերներ Վիքիպահեստում

Կազբեկ (վրաց.՝ მყინვარწვერი՝ սառցային, օսերեն՝ Сæна՝ սպիտակ լեռ, ռուս.՝ Казбек), լեռնագագաթ Մեծ Կովկասի Կողքային լեռնաշղթայում, Վրաստանի տարածքում։ Բարձրությունը 5033 մ է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը տվել են ռուսները 19-րդ դարի սկզբին։ Մինչև ռուսների գալը լեռան ստորոտում գտնվող գյուղին տիրում էր տեղացի աշխան Կազիբեկը, որի անունով էլ աուլը կոչվեց Կազիբեկի, իսկ աուլի անունով էլ դիմացի լեռը՝ Կազբեկ[2]։

Վրացերենով լեռը կոչվում է Մղինվարշվերի, որը նշանակում է «սառցային լեռ», իսկ օսեթերեն՝ Ուրսխոխ՝ «սպիտակ լեռ»։

Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազբեկը հանգած հրաբուխ է՝ կազմված անդեզիտային, տրախիտ-լիպարիտային լավաներից, որոնք նստած են ստորին յուրայի թերթաքարերի վրա[3]։ Ենթադրվում է, որ Կազբեկը գործել է անթրոպոգենում։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով և ֆիռնով։ Լանջերով իջնում են հովտային սառցադաշտեր։ Սառցապատման ընդհանուր տարածությունը 30 կմ2 է։ Դերգետ սառցադաշտի վրա կա բարձր լեռնային օդերեվութաբանական կայան։ Զարգացած է տուրիզմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sakartvelos Geograpiuli Atlasi (Atlas van Georgië). p. 56: Gia K'archkhadzis Gamomtsemloba, Tbilisi. 2006. ISBN 99940-34-50-2.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Հրաբխի էջը Global Volcanism Program ծրագրում։ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազբեկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 156