Ծպտյալ հայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծպտյալ հայեր, արևմտահայերի ժառանգների անվանումն է, որոնք բնակվում են Թուրքիայում, քաղաքական և հասարակական պատճառներով թաքցնելով իրենց ազգային պատկանելությունը[1]։ Ծպտյալ հայերի քանակը ըստ տարբեր հետազոտությունների կարող է հասնել մինչև 5 միլիոն մարդու։ Բնակվում են հիմնականում Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը ծագում են Հայկական լեռնաշխարհից[2]։ Վեցերորդ վիլայեթ կոչվողի արևմտյան հատվածները 16-րդ դարում Ամասիայի պայմանագրով անցնում են Օսմանյան կայսրության վերահսկողության տակ[3][4]։ Հայերը տարածքի բնակչության ճնշող մեծամասնությունն են եղել մինչև 17-րդ դարը. սակայն նրանց թիվը աստիճանաբար նվազել է, և 20-րդ դարի սկզբին հայերը կազմում էին Արևմտյան Հայաստանի բնակչության մոտ 38%-ը։ Քրդերը կազմում էին բնակչության զգալի մասը[5]։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականին և դրան հաջորդած տարիներին իրենց պապենական հողերում ապրող հայերը երիտթուրքական կառավարության կողմից համակարգված կերպով բնաջնջվեցին։ Ցեղասպանությունն իրականացրած իթթիհադականները նացիստների պես ռասայի և ազգության մասին նույն ըմբռնումը չունեին, այն է, որ ազգությունը կարող է փոխվել կրոնափոխության միջոցով, և որով բողոքական և կաթոլիկ հայերը կարող էին ազատվել տեղահանությունից[6]։

Ցեղասպանության պատմաբան Նորման Նայմարքը գրում է.

«Հազարավոր հայ երեխաներ մեծացել են որպես մուսուլմաններ և թուրքեր, իսկ կանայք և աղջիկները կանոնավոր կերպով դավանափոխ են եղել, հարեմներ են տարվել և ամուսնացել թուրք, քուրդ և չերքեզ տղամարդկանց հետ։ Արևմտյան տերությունները և հակաիթթիհադիստ օսմանյան պաշտոնյաները վերամիավորվեցին իրենց հայ ընտանիքների և համայնքների հետ։ Բայց տասնյոթ տարեկան և բարձր կանայք կամ մուսուլմանների հետ ամուսնացածները կարող էին մնալ իրենց նոր ընտանիքներում, և շատերը այդպես արեցին։ Ֆրանսիայի աջակցությամբո շատ հայ երեխաներ թուրք ընտանիքներից հետ վերադարձվեցին հայ համայնքին»։

Երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո օգնության աշխատողները և փրկված հայերը սկսեցին փնտրել և հետ պահանջել իրենց հայ երեխաներին, միայն մի փոքր տոկոսը գտնվեց և վերամիավորվեց, մինչդեռ շատ ուրիշներ շարունակեցին ապրել որպես իսլամադավան։ Եղել են դեպքեր, երբ ամբողջ ընտանիքներն ընդունել են իսլամ՝ ցեղասպանությունից փրկվելու համար[7]։

Հանրապետության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ ընդունելուց հետո ծպտյալ հայերից շատերն ասում էին, որ դեռևս անարդար վերաբերմունքի են արժանանում. նրանց հողերը հաճախ բռնի զավթվում էին, տղամարդկանց նվաստացնում էին, «թլփատության ստուգումներ» էին իրականացնում բանակում, իսկ ոմանք խոշտանգվում էին[8]։ 1930-ական թվականներին և 1980-ական թվականներին թուրքական կառավարությունը գաղտնի հետաքննություն է անցկացրել ծպտյալ հայերի վերաբերյալ[9]։

«Ծպտյալ հայեր» տերմինը մտել է գործածության մեջ դեռևս 1956 թվականից[10]։

Ծպտյալ հայերի ընտանիքների նվազագույն քանակությունը ըստ մարզերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծպտյալ հայերը պաշտոնական փաստաթղթերում նշվում են որպես քուրդ կամ թուրք, երբեմն որպես արաբ, խոսում քրդերեն կամ թուրքերեն լեզուներով, որոշ շրջաններում նաև հայերենի տեղական բարբառներով [11][12]:

Մարզ Պաշտոնական կարգավիճակ Ընտանիքներ
Կայսերի թուրք
5,000
Վան քուրդ
4,000
Մալաթիա քուրդ
3,655
Շանլըուրֆայի մարզ քուրդ, արաբ
3,500
Մարաշ թուրք, քուրդ
3,000
Էրզրում թուրք, քուրդ
3,000
Սեբաստիա թուրք, քուրդ
2,000
Ադանա թուրք, քուրդ, արաբ
2,000
Թունջելի քուրդ
2,000
Բիթլիս քուրդ
2,000
Ադիյաման քուրդ
1,600
Մարդին արաբ
1,500
Երզնկա քուրդ
1,300
Սղերթ արաբ, քուրդ
1,200
Հաթայ արաբ
1,100
Խարբերդ քուրդ
1,000
Դիարբեքիր քուրդ, ասորի
1,000
Ընդհանուր ծպտյալ հայեր 37,055

Հայտնի ծպտյալ հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Armenian ethnoreligious elements in the Western Armenia(անգլ.)
  2. Incorporated, Facts On File (2009). Encyclopedia of the Peoples of Africa and the Middle East. Infobase Publishing. ISBN 978-1-4381-2676-0.
  3. West, Barbara A. (2009). Encyclopedia of the Peoples of Asia and Oceania. New York: Infobase Publishing. էջ 47. ISBN 9781438119137.
  4. Matthee, Rudolph P. (1999 թ․ դեկտեմբերի 9). The Politics of Trade in Safavid Iran: Silk for Silver, 1600-1730. Cambridge University Press. էջ 18. ISBN 978-0-521-64131-9.
  5. Ghazarian, H. (1976). Hambardzumyan, Viktor (ed.). Soviet Armenian Encyclopedia Volume 2. Yerevan: Armenian Encyclopedia Publishing. էջ 43.
  6. Naimark, Norman M. (2002). Fires of Hatred: Ethnic Cleansing in Twentieth-century Europe. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջ 42. ISBN 9780674009943.
  7. Altınay, Turkyilmaz, էջ 25
  8. Cheviron, Nicholas (2013 թ․ ապրիլի 24). «Turkey's Muslim Armenians come out of hiding». Agence France-Presse. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  9. Hur, Ayse (2008 թ․ սեպտեմբերի 1). «Turks cannot be without Armenians, Armenians cannot be without Turks!» (PDF). Taraf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  10. «unknown». The Armenian Review. Hairenik Association. 9: 125. 1956. «Letters which have reached relatives in America at various times indicate that at least some of the Armenian Islamized persons are in fact "crypto-Armenians", in public completely loyal and nationalistic Turks, but privately waiting for the day...» {{cite journal}}: Cite uses generic title (օգնություն)
  11. (հայ.) ԱՐԱԲԱՑԱԾ ՀԱՅԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ noravank.am
  12. (թուրքերեն) Türkiye'de, Araplaşan binlerce Ermeni de var Արխիվացված 2013-05-01 Wayback Machine(թուրքերեն)
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.