Ծովափնյա Շարանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովափնյա Շարանտ
Charente-Maritime
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՊուատու-Շարանտ
ՎարչկենտրոնԼա Ռոշել
Ամենաբարձր կետQ26846573?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (2007)605 410
Խտություն88
Տարածք6 864
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՇարանտ, Վանդե, Դյու-Սևր, Ժիրոնդ և Դորդոն
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-17
Անվանված էCharente? և ծով
cg17.fr/conseil-general/fonctionnement/index.html

Ծովափնյա Շարանտ (ֆր․` Charente-Maritime), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Անունն ստացել է Շարանտ գետից։ Արևմուտքից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին։ Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 17։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի քարտեզը։

Շարանտը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկն է։ Ներկայիս անունն ստացել է 1941 թ. սեպտեմբերի 4-ին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դեպարտամենտ ներխուժած գերմանական բանակն այն դարձրեց օկուպացված Ֆրանսիայի մաս։ Ծովից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Թոդտի կազմակերպությունը տարածքում ստեղծեց պաշտպանական կառույցներ։

Կառուցված բունկերներից պատերազմի ավարտին գերմանացիների ձեռքին մնացել էին երկուսը. հյուսիսում` Լա Ռոշելը և հարավում՝ Ռոյենը։ Չնայած նրան, որ համարյա հիմնավորապես ավերվել էին 1945 թվականի հունվարի 5-ին թագավորական օդուժի ռմբակոծությունից, ֆրանսիական դիմադրության ուժերը չկարողացան մինչև նույն տարվա ապրիլ ամիսն ազատագրել Ռոյենը։ Լա Ռոշելը վերջնականապես գրավվեց 1945 թվականի մայիսի 9-ին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի տնտեսությունը կազմված է երեք բաղադրիչներից՝ տուրիզմ, ծովային արդյունաբերություն և արտադրություն։ Կոնյակը և պինոն երկու գլխավոր գյուղատնտեսական արտադրանքն են, մյուսների՝ եգիպտացորենի և արևածաղկի սերմի արտադրության հետ։ Ամռան ամիսներին ամբողջ Եվրոպայից ընտանիքներով մեկնում են այստեղ՝ արևի լոգանքների և տեղական ծովային ուտեստները վայելելու համար։ Ծովափնյա Շարանտում է կենտրոնացված ոստրեների բուծումը։
Ռոշֆորը նավաշինության կենտրոն է 1665 թվականից։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպարտամենտն սպասարկում է TGVՍյուրժերում և Լա Ռոշելում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովափնյա Շարանտ» հոդվածին։