Ծանր մետաղներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմիումի բյուրեղ

Ծանր մետաղներ, քիմիական տարրեր, որոնք ունեն մետաղների (այդ թվում՝ մետաղանմաններ) հատկություններ և զգալի ատոմային զանգված կամ խտություն։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են ծանր մետաղների մոտ 40 տարբեր սահմանում և հնարավոր չէ մատնանշել որևէ մեկը, որն առավել ընդունված է։ Ըստ այդմ՝ ծանր մետաղների ցանկը, համաձայն տարբեր սահմանումների, իր մեջ կներառի տարբեր քիմիական տարրեր։ Օգտագործվող չափանիշ կարող է լինել ատոմային զանգվածը, հետևաբար ցանկի մեջ են մտնում վանադիումը և հաջորդող բոլոր մետաղները՝ անկախ խտությունից։ Մյուս հաճախ օգտագործվող չափանիշը խտությունն է, որը մոտավորապես հավասար է մեծ երկաթի խտությունը (8 գ/սմ3)։ Այդ պարագայում ցանկում են հայտնվում այնպիսի տարրեր, ինչպիսիք են կապարը, սնդիկը, պղինձը, կոբալտը, և, օրինակ, ավելի թեթև անագը ցանկից դուրս է մնում։

Ծանր մետաղներով աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի կեղտաջրերից, ծանր մետաղների միացությունների մեծ զանգվածները անցնում են օվկիանոս մթնոլորտի միջոցով և Համաշխարհային օվկիանոսում տարբեր թափոնների միջոցով։ Ծովային կենսաերկրացենոզների համար ավել վտանգավոր են սնդիկը, կապարը և կադմիումը։

Կապար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապարը ցրված տարր է, այն պարունակվում է ամենուր՝ հանքապարներում, հողում, բնական ջրերում, մթնոլորտում, կենդանի օրգանիզմներում։ Բացի այդ, կապարը շրջակա միջավայր է մտնում մարդու տնտեսական գործունեության արդյունքում։ Մթնոլորտում մայրցամաքային փոշով համաշխարհային օվկիանոսը տարեկան ստանում է մոտ 20-30 հազար տոննա կապար[1]։

Մարդու օրգանիզմում կապարը հայտնվում է ուտելիքի, ջրի և օդի միջոցով։ Կապարը կարող է դուրս գալ օրգանիզմից, սակայն փոքր արտազոտվող արագությունը կարող է հանգեցնել կուտակման երիկամներում, ոսկորներում և լյարդի մեջ։

Կադմիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադմիումը համեմատաբար ավելի հազվադեպ և ցրված մետաղ է, բնության մեջ կենտրոնացած է ցինկի բյուրեղների մեջ։ Կադիումը բնական ջրերում է հայտնվում հողի լվացման, պղնձի ու բազմամետաղային հանքերի օդափոխման և քիմիական ու մետաղագործական արտադրանքների կեղտաջրերի արտահոսման արդյունքում։

Կադմիումը սովորաբար առկա է մարդու օրգանիզմում միկրոսկոպիկ քանակությամբ։ Դրա կուտակումը առաջացնում է նյարդային համակարգի վնասում, խանգարվում է ֆոսֆոր-կալցիումի փոխանակումը։ Քրոնիկ թունավորումը բերում է ոսկրերի քայքայմանը և սակավարյունության։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тяжёлые металлы — статья в Большом Энциклопедическом словаре
  • Тяжёлые металлы — статья в Экологическом словаре
  • Юркова Т. И. Тяжёлые металлы // Экономика цветной металлургии. — Красноярск, 2004.
  • А. Г. Ветошкин Источники загрязнения гидросфер // Процессы и аппараты защиты гидросфер. — Пенза, 2004.
  • Н. К. Чертко и др. Биологическая функция химических элементов. — Справочное пособие. — Минск, 2012. — 172 с.
  • Присутствие макрофитов в водной системе ускоряет снижение концентраций меди, свинца и других тяжёлых металлов в воде. // Водное хозяйство России. 2009. No. 2. с. 58—67.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]