Խրիստո Բոտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խրիստո Բոտև
բուլղար․՝ Христо Ботев
Ծննդյան անունբուլղար․՝ Христо Ботьов Петков
Ծնվել էհունվարի 6, 1848(1848-01-06)[1][2]
ԾննդավայրKalofer, Օսմանյան կայսրություն[3][2]
Վախճանվել էհունիսի 1, 1876(1876-06-01)[2] (28 տարեկան)
Վախճանի վայրQ12275659?, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող, հեղափոխական, ուսուցիչ և թարգմանիչ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներQ11825877?
ԱմուսինVeneta Boteva?
ԶավակներIvanka Boteva?
Изображение автографа
 Hristo Botev Վիքիպահեստում

Խրիստո Բոտև (բուլղար․՝ Христо Ботев, իսկական անունը` Խրիստո Բոտյով Պետկով բուլղար․՝ Христо Ботьов Петков, հունվարի 6, 1848(1848-01-06)[1][2], Kalofer, Օսմանյան կայսրություն[3][2] - հունիսի 1, 1876(1876-06-01)[2], Q12275659?, Օսմանյան կայսրություն), բուլղար գրող, հեղափոխական, ազգային հերոս[4]։ Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատագրական գործի «չորս ռահվիրաներից» մեկն է Գեորգի Ռակովսկու, Լյուբեն Կարավելովի և Վասիլ Լևսկու հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը` Բոտյով Պետկովը (1815-1869), եղել է ուսուցիչ, ազգային վերածննդի գործիչ։ Սովորել է Օդեսայի` Խերսոնի սեմինարիայում։ Մայրը Իվանկա Բոտևան է (1823-1911)։ Եղբայրը` Կիրիլ Բոտևը, եղել է բուլղար սպա, պետական գործիչ։

Խրիստո Բոտևը մինչև 1863 թվականը սովորել է հայրենի Կալոֆերում։ 1863 թվականի աշնանը Բուլղարական համագործակցության կրթաթոշակով և Կոնստանտինոպոլում ռուս փոխդեսպանի օգնությամբ ընդունվել է Օդեսայի գիմնազիա[5]։ Օդեսայում ապրում էին արտաքսված շատ լեհեր։ Այստեղ նա տարվել է Լեհական թագավորության հեղափոխական-ժողովրդավարական շարժմամբ, սկսել է գրել բանաստեղծություններ։ 1865 թվականի սեպտեմբերին հեռացվել է գիմնազիայից, սովորել Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանում, ապա 1866 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին դարձել ուսուցիչ Բեսարաբիայի Զադունաևկա գյուղում։ Բոտևը բուլղարացի այն արտագաղթածների թվում էր, ով սերտ առնչություն ուներ ռուս մտավորականության հետ (Իվան Տուրգենևի «Նախօրեին» վեպի Ինսարովի խորհրդանշական կերպարն է)։ Բանաստեղծը ծանոթ էր Տուրգենևի վեպին, Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» գրքին։ Նա կարդացել էր Բելինսկու, Դոբրոլյուբովի, Գերցենի, Պիսարևի հոդվածները, լավ գիտեր Կառլ Մարքսի ստեղծագործությունները և իրեն մարքսիստ էր համարում, չնայած որոշ ուսումնասիրողներ նրա հայացքներն անարխիստական են համարում։ Բոտևը ծանոթ է եղել Սերգեյ Նեչաևի հետ, և հնարավոր է, եղել է նրա «Հեղափոխականի կատեխիզիս» աշխատության տարածողներից մեկը։

1867 թվականին վերադարձել է հարազատ Կալոֆեր և այնտեղ Կյուրեղ և Մեթոդիոսին նվիրված տոնակատարության ժամանակ ելույթ ունեցել հակաթուրքական ճառով, որից հետո ստիպված է եղել լքել քաղաքը[6]։ Արտագաղթել է Ռումինիա, ժամանակ առ ժամանակ այցելել Բեսարաբիայի ռուսական հատված։

1869 թվականին Խրիստո Բոտևը մասնակցել է Բուխարեստում բուլղարական համայնքի միավորումների աշխատանքներին, ծանոթացել ու բարեկամացել Վասիլ Լևսկու, Միխայիլ Գրեկովի և այլ հեղափոխականների հետ, մտել Բուլղարիայի հեղափոխական կենտրոնական կոմիտեի մեջ (ԲՀԿԿ)։ Մասնակցել է Բուլղարիայում կոմիտեի ցանցի տարածմանը տեղերում։ 1871 թվականից հրատարակել է «Բուլղար արտագաղթածների խոսքը» թերթը (բուլղար․՝ Дума на българските емигранти) և համագործակցել «Ազատություն» թերթի հետ, որը հրատարակում էր Լյուբեն Կարավելովը։ Լևսկու մահապատժի առիթով գրել է հայտնի բանաստողծությունները (1873)։

Լևսկու մահապատժից հետո ողջ շարժումը վտանգվել էր, ԲՀԿԿ-ն բաժանվել էր թևերի, որոնք գլխավորում էին Ստեֆան Ստամբոլովը և Պանայոտա Խիտովը(նրանք պահանջում էին անհապաղ ապստամբություն) և Լյուբեն Արավելովը, ով կարծում էր, որ ապստամբելու համար լրացուցիչ նախապատրաստություն է պետք։ Բոտևն առաջինների կողմից էր։ Բալկաններում միջազգային դրության լարվածությունը հանգեցրեց նրան, որ ապստամբության կողմնակիցները ստացան իշխող դիրք շարժման մեջ։ 1875 թվականի օգոստոսին Կարավելովը պաշտոնաթող է եղել, և նրան փոխարինել է Խրիստո Բոտևը։

Բոտևի տունը Կալոֆերում

Հաջորդ տարի սկսվել է Ապրիլյան ապստամբությունը։ Բոտևը, որ չուներ ռազմական փորձ, Նիկոլաևյան ռազմական ակադեմիայի շրջանավարտ Նիկոլայ Վոյնովսկու հետ ղեկավարել է 276 մարդուց բաղկացած ջոկատը, որը «Ռադեցկի» նավով Դանուբով կայանել է երկրի հյուսիս-արևմուտքում` Կոզլոդույ քաղաքի մոտ։ Այդ շրջանում համընդհանուր ապստամբություն բարձրացնելու հույսերը չեն արդարացվել. օսմանյան կանոնավոր բանակը և բաշիբոզուկների ջոկատները հեշտությամբ ճնշել են զանգվածային անհնազանդության դրսևորումները։ Բոտևի կայանելու պահին ապստամբությունն ամբողջ երկրում գրեթե ճնշվել էր։ Սկզբում Վոյնովսկու և Բոտևի ջոկատը հաջողությամբ հետ էր մղում բաշիբոզուկների հարձակումները, սակայն երբ նրանց դեմ պայքարի մեջ է մտնում օսմանյան զինվորների հինգ ջոկատ, դրությունը վատանում է։ Ապստամբները ամրանում են Վրացա լեռան վրան և բաժանվում երկու մասի։ Համարվում է, որ մայիսի 20-ին Բոտևն այնտեղ վիրավորվել է թուրք դիպուկահարի կողմից, ինչից գրեթե անմիջապես հետո մահացել է։

Մահից հետո ջոկատի մարտական ոգևորությունն ընկել է, և այն սկսել է ցրվել. Վոյնովսկու ու Բոտևի ջոկատի զինվորների մեծ մասը նույնպես մահացել է։

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիստո Բոտև

Իր ստեղծագործության համար Խրիստո Բոտևը ուղենիշ է համարել ռուս հեղափոխական դեմոկրատների, հատկապես` Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործությունը։ Նրա ոգեշնչման առարկա եղել նաև Փարիզյան կոմունան։ Որոշ բանաստեղծություններ ներծծված են սգերգի տրամադրությամբ, որոշ բանաստեղծություններ էլ` հեղափոխական ոգևորությամբ։ Նրա «Մայրեր», «Իմ առաջին սիրուն» բանաստեղծությունները հանդիսանում են անձնական քնարերգության առաջին օրինակները բուլղարական գրականության մեջ։

Նրա ամենահայտնի բանաստեղծություններից մեկը «Հաջի Դիմիտր» գործն է։ Բանաստեղծություններ է գրել նաև նրա համախոհ Ստեֆան Ստամբոլովը (ապագա քաղաքական գործիչ)։ 1875 թվականին նրանք լույս են ընծայել ընդհանուր ժողովածու` «Երգեր և պոեմներ» վերնագրով։ Խրիստո Բոտևի բանաստեղծական ժառանգությունից պահպանվել է ավելի քան 20 բանաստեղծություն, որոնցից շատերն ազգային երգերի են վերածվել ու բանավոր փոխանցվել մի քանի տարբերակներով։ Պահպանված բանաստեղծությունների լիակատար առաջին ժողովածուն հրատարակվել է միայն 1907 թվականին։ Բոտևի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, ֆրանսերեն։ Բոտևի «Հրաժեշտին» բանաստեղծությունը բարձր է գնահատել ռուս բանաստեղծ Մաքսիմ Գորկին ու նրա առաջին տողերն իմացել անգիր։ Բոտևը եղել է մակեդոնացի դասական բանաստեղծ Կոչո Ռացինի սիրելի գրողներից մեկը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտևի մահից երկու տարի անց երկիրը ձեռք է բերել անկախություն, և Բոտևը շուտով դարձել է ազգային վերածննդի առասպելական կերպար, ինչպես Վասիլի Լևսկին։

  • 1885 թվականին Բոտևի մահվան օրը` հունիսի 2-ը, հռչակվել է հիշատակի օր (Բոտևի օր)։ Այդ օրը ժամը 12-ին զանգերի ղողանջերը նվիրվում են նրանց, ովքեր ընկել են Բուլղարիայի անկախության համար։
  • 1890 թվականին Վրացայում բացվել է Բոտևի հուշարձանը։ Հուշարձանի բացմանը մասնակցել է բուլղար իշխան Ֆերդինանդ Սաքսեն-Կոբուրգը։

Խրիստո Բոտևի անունով են կոչվում.

  • Բոտև լեռը` Ստարա Պլանինա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։
  • Հարավային Շետլանդյան կղզիների մի լեռնագագաթ։
  • Բոտևգրադ քաղաքը։ Այնտեղ 1966 թվականին բացվել է Բոտևին նվիրված հուշարձան։
  • Բուլղարիայի ու Ռումինիայի բազմաթիվ քաղաքների փողոցներ, ինչպես նաև փողոցներ Սարանսկում, Չեբոկսարում (ՌԴ), Քիշնևում (Մոլդովա
  • Բուլղարիայի ռազմածովային ուժերի նավ` «Խրիստո Բոտև»":
  • Ռադիոկայան «Խրիստո Բոտև», որը հաղորդումներ է հեռարձակել 1941-1944 թվականներին։
  • Բուլղարական պարտիզանական «Խրիստո Բոտև» ջոկատը, որը հիմնադրվել է 1942 թվականին և գործել Պլովդիվում, Կազանլիկսկում, Կառլովիում[7]։
  • «Խրիստո Բոտև» ազգային թանգարանը Կալոֆեր քաղաքում (բացվել է 1944 թվականի հունիսի 2-ին)։
  • Ֆուտբոլային երկու ակումբ.

Խրիստո Բոտևի անվան միջազգային մրցանակներ են սահմանված Բուլղարիայի պետական խորհրդի` 1972 թվականի հունիսի 24-ի որոշմամբ։ Դրանք ամեն հինգ տարին մեկ տրվել են նշանավոր բանաստեղծների իրենց բանաստեղծական արվեստի և խաղաղության, ժողովրդավարության, սոցիալական արդարության համար մղած գործունեության համար։ Մրցանակակիրներ են եղել Ալեքսանդր Սոլժենիցինը (տրվել է հետմահու 2008 թվականին), Նադին Գորդիմերը, Միրոսլավ Կռլեժան, Եվգենի Եվտուշենկոն, Ալեքսեյ Սուրկովը, Դմիտրի Պավլիչկոն, Նիլ Գիլևիչը, Ռասուլ Համզաթովը, Նիկոլաս Գիլյենը։

Բուլղարիայում Խրիստո Բոտևի անունն օգտագործել են քաղաքական տարբեր ուժեր` լիբերալներ, սոցիալիստներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանաստեղծի անունը Բուլղարիայում դարձել է հակաֆաշիստական պայքարի խորհրդանիշը։ Նրա «Ով ազատության համար է ընկնում, չի մահանում» բանաստեղծության տողերը երգել են բանաստեղծ, կոմունիստ Նիկոլա Վապցարովի և նրա ընկերների գնդակահարությունից առաջ։

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զապորոժիեի շրջանում Խրիստո Բոտևի պատվին անվանակոչվել է գյուղ, նաև հուշարձան է տեղադրվել։ 2009 թվականի նոյեմբերի 13-ին Օդեսայում Խրիստո Բոտևի 160-ամյակի առթիվ տեղադրվել է բանաստեղծի արձանը։ Այն գտնվում է քաղաքի` Պրոխորովսկու այգում։ Ուկրաինայում գրողի պատվին հուշարձաններ կան Օդեսայի մարզում (1990), Արցիզ քաղաքում (հունիս 5, 2010), Իզմայիլ քաղաքում և Օլշանկա քաղաքատիպ ավանում (հունիսի 2, 2010)[8]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խրիստո Բոտևին նվիրված հուշարձան կա Սարանսկ քաղաքում։ Բոտևի կիսանդրին հեղինակել է բելառուս քանդակագործ Զաիր Ազգուրը։
  • Կիևի մայրուղու 65-րդ կիլոմետրին (М-3 «Ուկրաինա») Մոսկվայից Կալուգա տանող կողմում կա երկու մասից բաղկացած հուշարձան։ Առաջին հուշարձանի գրությունը վկայում է «Բուլղար ժողովրդի զավակ, խորհրդային բանակի սերժանտ Օգնյան Նայդով-Ժելեզովին, 1921-1941», իսկ երկրորդին գրված է. «Ով ազատության համար է ընկնում, չի մահանում...Խրիստո Բոտև» 1941-1945։

Մոլդովա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիշնևում 1977 թվականին Բոտևի անունը կրող փողոցում տեղադրվել է գրողի բարձրաքանդակով մահարձան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков Е.З. Христо Ботев. На заре балканского революционного коммунизма. — Петроград: ГИЗ, 1923. — 288 с.
  • Ботев Христо Избранное / Редакция Д. Горбова. — М.: Гослитиздат, 1948. — 255 с.
  • Державин Н. С. Христо Ботев. Поэт - революционер. — Л.: Издательство Академии наук СССР, 1948. — 102 с.
  • Поэзия западных и южных славян / Литературный консультант переводов В. Рождественский. — Л.: Детгиз, 1955. — 504 с.
  • Голубов С.Н. Птицы летят из гнёзд. О детстве и юности великого болгарина Христо Ботева / Гравюры И. Калины. — М.: Детгиз, 1958. — 446 с.
  • Христо Ботев Избранное. — М.: Государственное издательство художественной литературы, 1963. — 215 с.
  • Голубов С.Н. Птицы летят из гнёзд. О детстве и юности великого болгарина Христо Ботева / Гравюры И. Калиты. — М.: Детская литература, 1970. — 448 с.
  • Гено Генов (Ватагин) Скажи им, мама, пусть помнят… / Перевод с болгарского. — М.: Воениздат, 1974. — 206 с.
  • Ботев Христо Стихотворения, публицистика, письма. — София: Свят, 1983. — 388 с.
  • Ботев Христо Стихотворения / Перевод с болгарского А. Руденко. — М.: Союз-Дизайн, 2008. — 96 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/09669580408667235
  4. J. D. B. (1910). «Bulgaria (Literature)». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. IV (BISHARIN to CALGARY) (11th ed.). Cambridge, England: At the University Press. էջ 786. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին – via Internet Archive.
  5. Trencsényi, Kopeček; p.473
  6. Trencsényi; Michal Kopeček (2007). Discourses of Collective Identity in Central and Southeast Europe (1770–1945). Central European University Press. էջ 473. ISBN 963-7326-60-X.
  7. История Великой Отечественной войны Советского Союза, 1941—1945 (в шести томах). / редколл., Н. А. Фокин, А. М. Беликов и др. том 2. М., Воениздат, 1961. стр.392-393
  8. В Одессе открыли памятник болгарскому поэту Христо Ботеву

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստո Բոտև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 523