Խնդիր (շարադասություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնդիրներ, նախադասության բայական անդամի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողությանը առնչվող, նրա կատարմանը մասնակցող առարկաներ։

Ըստ իրենց արտահայտած իմաստի խնդիրները ժամանակակից հայերենում խմբավորվում են հետևյալ տեսակների մեջ՝

Խնդիրները դրվում են կամ բայի սեռի պահանջով (ուղիղ և ներգործող խնդիրներ), կամ բայիմաստի պահանջով (հանգման, մատուցման, անջատման, վերաբերության, բաղկացության, միջոցի, սահմանափակման և բացառման խնդիրներ)։

Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի բայերի պահանջով, իսկ ներգործող խնդիրը՝ կրավորականների, սակայն հիշյալ բայերը ըստ բայիմաստի կարող են ստանալ նաև այլ խնդիրներ (լուրը հաղորդել ընկերոջը, մատիտը սրել դանակով)։ Բայիմաստով պայմանավորված խնդիրները կարող են ստանալ նախ անվանական ստորոգյալները։ Խնդիրների կապը բայի հետ քերականորեն իրացվում է գոյականների կամ իբրև այդպիսին վերցված այլ խոսքի մասերի թեք հոլովների և կապական արտահայտությունների միջոցով։

Այն խնդիրը, որն իր բովանդակությամբ չի առնչվում ենթակայի հետ՝ Բաղդասար Դպիրն անվանել է այլական խնդիր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 61