ԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ ժուռնալիստների միություն
Տեսակկազմակերպություն և ԽՍՀՄ ստեղծագործական միություններ
Երկիր ԽՍՀՄ
ՀապավումСЖ СССР և СЖ СРСР
Հիմնադրված1959
Լուծարված1991
Գլխադասային գրասենյակԺուռնալիստի կենտրոնական տուն, Պրեսնենսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա[1]
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն
Կամավորներ60 000[1]
ՀիմնադիրԱլեքսեյ Աջուբեյ
Միության անդամի վկայական

ԽՍՀՄ ժուռնալիստների միություն (ռուս.՝ Союз журналистов СССР), զանգվածային լրատվության միջոցների աշխատողների կամավոր ստեղծագործական խոշորագույն միավորում նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում, որը ստեղծվել է 1959 թվականին Ալեքսեյ Աջուբեյի նախաձեռնությամբ։ 1976 թվականի սկզբում այնտեղ հաշվառված էին շուրջ վաթսուն հազար անդամներ։ Կանոնադրության համաձայն, ԽՍՀՄ ԺՄ-ը համարվում էր կամավորական կազմակերպություն, որի գլխավոր նպատակն է «նպաստել լրագրողների ակտիվ մասնակցությանը կոմունիստական շինարարությանը, օժանդակել նրանց գաղափարա-տեսական և պրոֆեսիոնալ վարպետության մակարդակի բարձրացմանը»։

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժուռնալիստների միություն կարող էին ընդունվել լրագրողներ, նկարիչներ և լուսանկարիչներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված էին լրագրության հետ` աշխատելով իրենց մասնագիտությամբ հեռուստատեսությունում, ռադիոյում կամ մամուլում ոչ պակաս երեք տարի, իրենց աշխատանքում դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ։ ԽՍՀՄ ԺՄ-ի բարձրագույն ղեկավար օրգանը համարվում է ժուռնալիստների համագումարը։ Հինգ տարին մեկ տեղի ունեցող այդ համագումարներում ընտրվում է Խորհրդային Միության ժուռնալիստների միության վարչություն, որը ղեկավարում է կազմակերպության գործունեությունը նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում, կազմակերպական և ստեղծագործական բաղադրիչը դրված է ժուռնալիստների միության քարտուղարության վրա։ Ինչպես Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունը, այնպես էլ ԽՍՀՄ ԺՄ-ն կառուցվել է տերիտորիալ սկզբունքի հիման վրա, Խորհրդային սոցիալիստական Հանրապետություններում ստեղծվում էին իրենց ժուռնալիստների միությունները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին երկրամասային, մարզային և քաղաքային միությունները, որոնք էլ իրենց հերթին ընդգրկում էին սկզբնական կազմակերպությունները։ Խոշորագույն հանրապետական կազմակերպություններ էին համարվում ՌՍՖՍՀ ժուռնալիստների միությունը և ՈւԽՍՀ ժուռնալիստների միությունը։ ԽՍՀՄ ժուռնալիստների միությունը հրատարակում էր մի քանի սեփական պարբերական տպագրական հրատարակություններ, մասնավորապես, «Ժուռնալիստ», «Խորհրդային լուսանկարչություն», «Տեղեկատվական պարբերական», «Արտերկրում» և «Դեմոկրատական ժուռնալիստ»։ Վերջինս համարվում էր ժուռնալիստների Միջազգային կազմակերպության ամբիոն, որ անդամ էր համարվում ԽՍՀՄ ԺՄ-ն։ Առավել աչքի ընկած ժուռնալիստներին միությունը խրախուսում էր մրցանակներով։

Ժուռնալիստների միության կենտրոնական վարչության գլխամասը գտնվում էր ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում` ժուռնալիստների կենտրոնական տանը[2]։

ԽՍՀՄ ժուռնալիստների միությունը դադարեցրեց իր գործունեությունը ԽՍՀՄ-ի փլուզման հետ, սակայն հանրապետական ստորաբաժանումների մեծամասնությունը, նոր պետությունների ստեղծման հետ վերափոխվեցին ազգային կառույցների, ինչպես օրինակ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Союз журналистов СССР // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Союз журналистов СССР — статья из Большой советской энциклопедии.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 304